Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Քաղաքականություն Արցախի ազգային ժողովը կոչ է անում ձեւավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին...

Արցախի ազգային ժողովը կոչ է անում ձեւավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ. հայտարարություն

Արցախի Ազգային ժողովը քիչ առաջ ընդունել է հայտարարություն, որով կոչ է անում համահայկական մակարդակով ձեւավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։

Ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որպես Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հասարակական-քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը, կոչ է անում համահայկական մակարդակով ձեւավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ։

Scroll Down
Համոզված ենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, ունենալով Սփյուռքի հայկական համայնքների լիարժեք աջակցությունը, մեկ բռունցք դառնալով միասնաբար կարող են դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերները՝ պաշտպանելով մեր ազգային շահերը։

Աշխարհաքաղաքական իրողությունների այս բարդ ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը փորձելով տապալել ռուսական խաղաղապահ առաքելությունը, շարունակում է հայկական բնակավայրերի պարբերաբար գնդակոծումը, պայթեցնում է գազամուղը, փորձում ահաբեկել հայրենի հողում ապրող խաղաղ բնակչին, շարունակում զավթել նորանոր տարածքներ՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է Արցախի ժողովրդի կամքն ու վճռականությունը 1988 թվականին սկիզբ առած իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքից բխող Ազգային ազատագրական պայքարի տեսլականը։

1991 թվականի սեպտեմբերի 2–ի հռչակագրով, այնուհետեւ համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը միջազգային բոլոր նորմերին համապատասխան ձեւավորեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետությունը։ 30 տարիների ընթացքում մենք անցել ենք հաղթանակների եւ անհաջողությունների միջով։ 2020 թվականի սեպտեմբերի 27–ին մեզ պարտադրված ու 44 օր տեւած պատերազմի հետեւանքով մենք ունեցանք մարդկային եւ տարածքային կորուստներ։ Սակայն ոչինչ եւ ոչ ոք չի կարող մեզ զրկել ինքնորոշման եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Խոնարվելով մեր գոյապայքարի բոլոր նահատակների հիշատակի առաջ, մեր հավատարմությունն ու պատրաստակամություն ենք արձանագրում հետեւողական լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման եւ տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացներին։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիմնովին փոխվել է մեր անվտանգային միջավայրը, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը պահպանվում է Արցախի Պաշտպանության բանակի եւ ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով։ Ինչպես ցույց են տվել վերջին մեկուկես տարիների իրադարձությունները, մեր թշնամիները այսօր էլ շարունակում են Արցախը հայաթափելու իրենց ծրագիրը։ Ներկա պայմաններում, ՀՀ կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրումը եւ համահայկական միասնության մթնոլորտի ձեւավորումը միայն կարող են բավարար պայմաններ ստեղծել հայ ժողովրդի ապագան հայրենի հողում երաշխավորելու համար։

Հարգելի հայրենակիցներ՝

Հայոց պետականության լինելիության եւ հայ ժողովրդի անվտանգության բանալին գտնվում է Արցախում»,– ասվում է հայտարարության մեջ։

RELATED ARTICLES

Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի ընդունի. Ռաիսին Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումները

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկիրը չի ընդունի որևէ փոփոխություն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ։ Այս մասին հաղորդում է...

Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր. Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ․ «Տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել...

Փաշինյան-Գրիգորյան տանդեմը բացում է Հայաստանի պետականության ապամոնտաժման ռազմավարությունը

Նիկոլ Փաշինյանի ու նրա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ցանկացած հրապարակային ելույթ Հայաստանի պետականությունը հանձնելու հերթական պայմանավորվածությունն է մատուցում հանրությանը, «խաղաղ օրակարգի» կաթիլային ներարկման...

Most Popular

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments