34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահների հետ. Արայիկ Հարությունյան

- Advertisement -

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից:

«Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը: «44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա. Հարությունյանը: Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ