34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսք ու պատգամ է հղել երիտասարդներին Սուրբ Սարգիս Զորավարի Տոնի առիթով

- Advertisement -
Աղոթքով ու սրտի անկեղծ ջերմությամբ շնորհավորում ենք բոլորիդ` Հայոց Եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկի` Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ։ Սուրբ Սարգիսը առանձնահատուկ ընդունելության է արժանացել հայոց մեջ և դարձել համաժողովրդական կերպար, որի շուրջ մեր ժողովուրդը ստեղծել է բազում ավանդազրույցներ ու գեղեցիկ սովորույթներ։

Լինելով հմուտ զորավար և մարտիկ` նա մեծ դիրք ուներ հռոմեական բանակում, բայց նա ավելի գերադասեց լինել Քրիստոսի զինվոր, և իր ամբողջ ծառայության ընթացքում քարոզում էր և իր աղոթքով հրաշքներ գործում։ Չխորանալով Սրբի կենսագրական մանրամասնությունների մեջ և ընդհանուր հայացք գցելով Նրա կերպարի վրա` իսկապես ոգեշնչվում ես, և այդպես է եղել դարեր շարունակ։

Ո՞վ է Սուրբ Սարգիսը մեզ համար, և ինչ պետք է այսօր սովորենք Նրանից։ Նախ տեսնում ենք, որ նա զորավար էր, բայց միևնույն ժամանակ նվիրված քրիստոնյա։ Նա երբեք չթողեց իր զինվորական ծառայությունը, այլ կռվելով իր հայրենիքի համար` միաժամանակ եղավ ակտիվ քարոզիչ իր հավատի։ Սա մեզ միանգամից բերում և կանգնեցնում է մերօրյա իրականության առջև, երբ մեր նվիրյալ զինվորները մահու չափ սիրեցին մեր երկիրը։ Ուստի Սուրբ Սարգիսը միշտ եղել է ու կմնա մեր զինվորների ամենամեծ բարեխոսներից մեկը։

Ինչպես նաև տեսնում ենք, որ նա, լինելով քայլող Սուրբ, չազատվեց մարմնական մահից, բայց արժանացավ հավիտենական կյանքի, ու մինչև այսօր նրա անունը հրաշագործում է մեր մեջ։ Այդպես էլ մեր նորօրյա նահատակները, չխուսափեցին մարմնական մահից, բայց արժանացան հավիտենության։ Սուրբ Սարգսի կերպարը մեզ լավագույնս սովորեցնում է, որ Աստծո «լինել — չլինելը» կախված չէ Նրա անխտիր բոլորին մահից փրկելու հանգամանքից, այլ ամեն բան տեղի է ունենում հավիտենության շրջանակներում։

Ամենակարևոր դասը, որ սովորում ենք Սուրբ Սարգսից, դա հանուն Սուրբ գաղափարի ապրելու և մինչև մահ չընկրկելու կամք ունենալն է։ Սուրբ Սարգիսը մեզանում ընդունված է նաև որպես երիտասարդների բարեխոս և հովանավոր, որովհետև նա իր երիտասարդ որդուն` Մարտիրոսին սնեց և մեծացրեց որպես մի նվիրյալ կերպար, ով մշտապես ծառայակից եղավ իր հորը` մինչև ի մահ հավատարիմ մնալով իր կոչմանը։

Մեր ժողովուրդը մշտապես խնդրել է Սուրբ Սարգսի բարեխոսությունը երիտասարդների համար, նոր կազմավորվող ընտանիքների համար, և վերջապես սիրահարների համար։ Ընտանիքի ամրությունը մեծապես կախված է զույգերի ճիշտ ընտրությունից, ուստի նրանք մշտապես խնդրում են Սրբի բարեխոսությունը նաև այս հարցում։ Աղի բլիթի ժողովրդական ավանդույթից առավել կարևոր է, որ մենք ապրենք քրիստոնեական կենցաղավարությամբ, որով և ամեն մեկը կգտնի իր լավագույն կեսին և կկազմի ամուր հայկական ընտանիք։

Հայցում ենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը` գերության մեջ գտնվող և անհայտության քողով ծածկված մեր տղաների համար, որովհետև դարեր շարունակ ժողովրդի ընկալման մեջ նա եղել է նաև գերիներին վերադարձնող Սուրբ։

Ուստի սիրելի երիտասարդներ, փորձեք ապրել ձեր կյանքը «հանուն»-ի բանաձևով, և ոչ անձնական ու եսակենտրոն ձևով, և գտեք ձեր առաքելությունը այս կյանքում։ Թող Սուրբ Սարգիսը նաև բարեխոս լինի բոլոր հայ երիտասարդների համար, լինի նրանց համար ուղենշային կերպար և կատարելատիպ»։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ