Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Տնտեսություն ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել...

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանի հետ Քննարկվել են համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, ընդգծվել են դրանց կարևորությունը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է ՀՀ-ում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Կոմիտեի ղեկավարը կարևորել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ հետագա համագործակցությունն ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում։ Առաջիկայում ՊԵԿ-ը ԶՖԳ-ին կներկայացնի այն ուղղությունները, որոնց շրջանակում կցանկանա շարունակել համագործակցությունը։

Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ջոզանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն հայտնել ներկա ծրագրի ընթացիկ աշխատանքներից:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

RELATED ARTICLES

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%. Կենտրոնական բանկ

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%, ·  Հայաստանի Հանրապետության կենտրոնական...

Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը. 2022թ. հունվար-հունիսին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...

Եկամուտների աճից մինչև կապիտալ ծախսերի բարձր կատարողական. նախարարն ԱԺ- ում ներկայացրեց բյուջեի կատարման հաշվետվությունը

Հայաստանում 2021 թվականին պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան...

Most Popular

Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի...

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Recent Comments