Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց...

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
«Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում  Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։
ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու  իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։
Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում  ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք ՝սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։
Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009