Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Արցախի մասին տպավորությունն այնպիսին է որ ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից.Ռոբերտ Քոչարյան

Արցախի մասին տպավորությունն այնպիսին է որ ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից.Ռոբերտ Քոչարյան

Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին, և բոլորս իրավունք ունենք մտածել, որ դա հենց այդպես է՝ այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի շատ լուրջ և խորը քննության ճանապարհով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

«Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմն սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության»,-ասաց նա՝ նշելով, թե համապատասխան մարմինները պետք է դրանով զբաղվեն:

Քոչարյանն ընդգծեց՝ կատարվածը պետք է քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ, քանի որ յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության մոտ վստահությունը չի վերականգնելու: «Ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների»,-ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց՝ մինչև 2018-ը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարով ինչ-որ հարցեր լուծել, ապա ընդգծեց՝փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաև 2018-ից հետո, սակայն պարզաբանում չի տրվել: «Իշխանությունները խուսափում են խոսել այդ հարցի մասին, ինչն ավելի մեծ կասկածներ է առաջացնում: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ հիմնավոր կասկած, որ այդպիսի փաստ գոյություն ունի, այնքան ժամանակ, մինչև դա հերքվի»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախին՝ Քոչարյանը հայտարարեց՝ ՀՀ-ն դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախն այսօր կանգնած է անորոշությունների առջև, իսկ ՀՀ իշխանությունները խուսափում են խոսել Արցախի մասին, ու տպավորությունն այնպիսին է, որ «ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից»:

«Ես ամեն օր ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է լինելու 3.5 տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը: Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանութունը ինքն իրեն այս հարցը տալի՞ս է»,-նշեց նա:

RELATED ARTICLES

Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար) հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լեհաստանի...

Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել...

Most Popular

ԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան  առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն: «Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար...

Recent Comments