Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Արցախի նախագահը Խաչիկ Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով.

Արցախի նախագահը Խաչիկ Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով.

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ, մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն՝ անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաները և հարակից գյուղերը:
​Սույն թվականի օգոստոսի 18-ին Երևան քաղաքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի պետական պարգևներով պարգևատրել է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանին և ջոկատի բոլոր տղաներին:
Մասնավորապես՝ Արցախի նախագահը, Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի՝ այդ թվում Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Մայիսի Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով է պարգևատրել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր 74 անդամներին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին

RELATED ARTICLES

Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար) հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լեհաստանի...

Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել...

Most Popular

ԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան  առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն: «Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար...

Recent Comments