14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Արցախի նախագահը պարգևատրեց 44-օրյա պատերազմում մարտական ծառայություններ մատուցած աշխարհազորայինների և կամավորականների

- Advertisement -

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի շարք աշխարհազորայինների և կամավորականների պարգևատրեց 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար:Արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, այնուհետև հնչեցին Արցախի և Հայաստանի օրհներգերը:
ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը նշեց, որ պարգևատրման արարողությունն առանձնակի ուշադրություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու այն դերակատարությունը, որ հայ ազգի նվիրյալներն իրականացրին:
Արայիկ Հարությունյանը իր ելույթից առաջ նշեց, որ խոնարհվում է բոլոր նահատակված հերոսների հիշատակի առաջ, ինչպես նաև ընդգծեց, որ դահլիճում է գտնվում նաև Արցախի հերոս, կամավորական ջոկատի հրամանատար Սուրեն Բաղդասարյանը:
«Շնորհակալ եմ նաև մեր բոլոր ողջ հերոսներին: Այս պարգևատրումներով մենք ամփոփում ու գնահատում ենք կամավորական ամբողջ միության կատարած ծառայությունը հայրենիքի առջև: Անհաջողություններ ունեցել ենք, սակայն պետք է ֆիքսենք, որ մենք կռվել ենք աշխարհի դեմ: Չնայած այդ ամենին, Արցախն այսօր կա ու շարունակում է ապրել: Համոզված եմ, որ Հայաստանի ու Արցախի ապագան լուսավոր է ու դեռ շատ հաղթանակներ առջևում են»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Ծննդով Երևանից 58-ամյա Աբրահամ Կարապետյանը, ով 44-օրյա պատերազմում մատուցած մարտական ծառայությունների համար պարգևատրվեց Արցախի «Արիության համար» մեդալով: «Ես միայն այս պատերազմին չեմ մասնակցել, թշնամու դեմ կռվել եմ նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Այս պատերազմին մասնակցել եմ առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը եղել ենք Արցախում: Ստացել եմ բեկորային վիրավորումներ՝ գլխի, ուսի և ոտքի հատվածում, սակայն դիրքերից չեմ իջել: Ես հետախույզ եմ եղել»,- նշեց Կարապետյանը:
Աբրահամ Կարապետյանը, բացի Արցախի «Արիության համար» մեդալից, նաև ստացել է ՀՀ ԶՈՒ «Գարեգին Նժդեհ» մեդալ: Վերջինս պատմեց նաև, որ պատերազմի ժամանակ իրենք նաև հումորներ են արել:
«Ինչ-որ պահից սկսած, մեր ջոկատի անձնակազմն ինձ, որ տեսնում էր, վախենում էին արդեն: Ականանետի ձայներ էի հանում, բոլորը պառկում էին, մի քանի վայրկյանից հասկանում էին, որ ես եմ, սկսում էինք բոլորով ծիծաղել»,- վերհիշեց Կարապետյանը:
Աշխարհազորային կամավորական ջոկատի անդամներից մեկն էլ, ով նաև ջոկատի հրամանատարի տեղակալն էր, նշեց, որ ինքը մարտնչել է Հադրութի շրջանում, Արցախում էլ եղել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 30-ը:
«Մենք դիրքեր ենք գնացել մոտ 240 հոգով, հոկտեմբերի վերջին արդեն 20-ից ավելի զոհ ունեինք, ինչպես նաև շուրջ 60 վիրավոր: Ասացին, որ 1 շաբաթով թույլ են տալիս իջնել դիրքերից ու հանգստանալ, հետո վերադառնանք կրկին: 1 շաբաթից արդեն ամեն ինչ ավարտվել էր»,- նշեց ջոկատի հրամանատարի տեղակալը:

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ