Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԱրցախի նախագահի թեժ գծին առավել շատ զանգում են վարկերի հարցերով

Արցախի նախագահի թեժ գծին առավել շատ զանգում են վարկերի հարցերով

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին փետրվարի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 172 զանգ:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով:

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 51 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 — 18:00-ն։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009