Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԱրցախի ՊԲ-ն ու ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները պատրաստության են բերվել. հայտարարվել է թիվ...

Արցախի ՊԲ-ն ու ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները պատրաստության են բերվել. հայտարարվել է թիվ 1 տագնապ

Ստեփանակերտի աղբյուրները հայտնում են, որ Արցախի հանրապետության պաշտպանության բանակը, ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումները մարտական պատրաստվածության են բերվել, հայտարարվել է թիվ 1 տագնապ։

Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ խաղաղապահները իրենց հենակետերում են, բանակցությունները շարունակվում են։

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009