21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Արցախի պետբյուջեի մուտքերի ավելի քան 60 տոկոսն առաջին եռսամյակում ապահովել են 300 խոշոր հարկատուները

- Advertisement -

Արցախի Հանրապետության առաջին 300 խոշոր հարկատուներն այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 3 միլիարդ 22,1 միլիոն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի 63,2 տոկոսը:

Արցախի պետբյուջեի մուտքերի ավելի քան 60 տոկոսն առաջին եռսամյակում ապահովել են  300 խոշոր հարկատուները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական եկամուտների կոմիտեից, որը հրապարակել է Հանրապետության առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը:
«Խոշոր հարկ վճարողների ցուցանիշներում արձանագրվել են էական փոփոխություններ`  պայմանավորված Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասներով, գործունեության ծավալների կրճատմամբ, ինչպես նաև դրույքաչափերի փոփոխությամբ: Հանրապետության թիվ 1 հարկատուի` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից այս տարվա 1-ին եռամսյակում վճարվել է   199 մլն դրամ հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 3 միլիարդ 311 մլն դրամ, ինչը պայմանավորված է վերջինիս ոչ ամբողջական ծավալով գործունեության իրականացմամբ»,-մանրամասնել են պետեկամուտների կոմիտեից:
Հրապարակված ցանկի համաձայն՝ Արցախի 300 խոշոր հարկատուների առաջին քառյակը գլխավորում են «Արցախբանկը», «Ղարաբաղ Տելեկոմ»-ը, «Արցախէներգո»-ն և «Բեյզ Մեթըլս»-ը:

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ