Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Արցախի 106 դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը

Արցախի 106 դպրոցներում այսօր հնչում է Վերջին զանգը

Այսօր` մայիսի 27-ին, Արցախի Հանրապետության հնգօրյա աշխատակարգով գործող դպրոցներում կհնչի Վերջին զանգը` թե իններորդցիների, թե տասներկուերորդցիների համար, իսկ վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 30-ին:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Նրա տեղեկացմամբ՝ այս տարի 106 դպրոցների աշակերտներ հրաժեշտ են տալու հարազատ կրթօջախներին:

283447093_415487293778886_4102398927659918257_n.jpg (1.39 MB)
«Այս ուսումնական տարվա ավարտին կրթօջախներին հրաժեշտ կտան 1599 իններորդցիներ և 923 տասներկուերորդցիներ: Վերջին զանգի հետ կավարտվեն նաև ուսումնական պարապմունքները: Դրանց զուգահեռ` նաև մեր դիմորդների հայտագրման առաջին փուլը: Հունիսին դպրոցներում կմեկնարկեն թե’ ավարտական, պետական-ավարտական, թե’ միասնական քննությունները, ինչպես նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգումները: Հունիսի 26-30-ը կիրականացվի դիմորդների հայտագրման երկրորդ փուլը: Այսինքն՝ այն շրջանավարտները կամ զորացրվածները, ովքեր չեն հասցրել հայտագրվել առաջին փուլին, կհայտագրվեն այդ ընթացքում: Հուլիսին էլ կմեկնարկի առաջին փուլը չհաղթահարած դիմորդների հայտագրման փուլը՝ արդեն իսկ կրթական ծրագրերի գծով»,-նշել է Ա. Հակոբյանը։
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանի խոսքով՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս կրթօջախներում շրջանավարտների համար կկազմակերպվեն ներդպրոցական միջոցառումներ։
283344128_668058981049121_1054954101173430296_n.jpg (100 KB)
«Հետպատերազմական իրավիճակով պայմանավորված՝ անցած տարի կրթօջախներում բավականին համեստ ընթացավ Վերջին զանգի արարողությունը։ Եվ ցանկալի կլինի, որ այս տարի նույնպես պահպանվի այդ ձևաչափը։ Հաճախ աշակերտների ծնողները կազմակերպում են շատ ճոխ ու ծախսատար միջոցառումներ, և պետք է նշեմ, որ նախարարությունն այդ երևույթը չի խրախուսում։ Բոլորին արդեն իսկ ասված է, որ ավելորդ ծախսերի համար դրամահավաքներ չկազմակերպվեն»,-ընդհանրացրել է փոխնախարարը։

RELATED ARTICLES

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Most Popular

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments