24.1 C
Yerevan
Երկուշաբթի, 27 Հունիսի, 2022

Արցախում կայացել է «Օրացույցից պոկված օրեր» գրքի արցախյան շնորհանդեսը որը ամփոփված է 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած մտորումներն ու ապրումները

- Advertisement -

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում տեղի է ունեցել արձակագիր Հերմինե Ավագյանի «Օրացույցից պոկված օրեր» գրքի շնորհանդեսը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հերմինե Ավագյանի 3-րդ գիրքն է «Օրացույցից պոկված օրեր»-ը, որի շնորհանդեսն առաջին անգամ կայացել է Երևանում՝ հունիսի 10-ին։ Գրքում ամփոփված են են գրողի` 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած մտորումներն ու ապրումները:

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի տնօրեն Ալյոնա Գրիգորյանը նշում է, որ շնորհանդեսը կազմակերպելու որոշումը Հերմինե Ավագյանի գրքի լույս ընծայումից անմիջապես հետո է ընդունել։

285417432_568965708098849_7905183528371107970_n.jpg (343 KB)«Ես Հերմինեի գրչին ծանոթ եմ դեռ ուսանողական տարիներից, երբ մեր սենյակներում գեղարվեստական երեկոներ էինք կազմակերպում, ընթերցում Հերմինեի ստեղծագործությունները, երբեմն հուզվում ու արտասվում էինք: Այդ ժամանակվանից մենք գիտեինք, որ նա պետք է մեծ գրող դառնա: Հերմինեն իր ապրածն է գրում, բայց երբ ծանոթանում ես նրա ստեղծագործություններին, զգում ես, որ այնտեղ նաև դու ես»,-նշել է Ա. Գրիգորյանը:

Արցախի գրական ընտանիքի նահապետ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի խոսքով՝ Հերմինե Ավագյանը շարունակում է մեր դասական գրականության ավանդույթները։

287711670_443332397224931_6446330591089186583_n.jpg (325 KB)«Ուշադիր կարդալով Հերմինեին, անհնար է չտեսնել մեր դասական գրականության ավանդույթների շարունակությունը, չտեսնել մի գրողի, որը գալիս է անցյալից, բայց իր հոգու շերտերում կրում է այսօրվա և՛ տառապանքը, և՛ պայքարը, և՛ հույսը: Ընթերցելով նրա ստեղծագործությունները` մոռանում ես հեղինակին և այնտեղ գտնում քեզ: Եթե ընթերցողը գրական ստեղծագործությունը ըմբոշխնելիս իրեն չի տեսնում, նշանակում է հեղինակը չի հասել կատարելության, բայց Հերմինեն այդ բացառիկներից է»,-ասաց գրականագետը:

ԱրՊՀ Գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Նոնա Դավթյանը, ընթերցելով հեղինակի ստեղծագործություններից, անկեղծացավ.

284444705_613851339668486_2525249851656445698_n.jpg (287 KB)«Մեր մանկությունը, մեր բալիկների մանկությունը բեկորված մանկություն է, բայց երանելի է այն, որ Հերմինեի կարոտները, որ փնջում է, կարոտի բոլոր գույները, որոնց համար նա հոգին պահեստ է դարձրել, հասցեատեր ունեն։ Դա նրա գյուղն է, մոր ծաղիկ ծոցն է և հոր` սրբատեղի դարձած շիրիմն է: Այսօր կարոտներ կան, որ հասցեատեր չունեն: Հերմինեն ավելին է քան բանաստեղծ»:

Գրքի հեղինակը, շնորհակալություն հայտնելով հնչած կարծիքների համար, նշեց, որ գրադարանում շնորհանդեսի կազմակերպումը պարտավորեցնող է:

282216166_990432628307003_2883398414410971485_n.jpg (338 KB)

«Մտնելով գրադարան` հիշեցի ուսանողությունս, ինչպես էի գալիս այստեղ, ընթերցում, մշակումներ անում։ Որպես ստեղծագործող մարդ՝ ուզում եմ, որ գրադարանը նոր շունչ առնի, միշտ կազմակերպվեն կարևոր քննարկումներ և շնորհանդեսներ», -ասել է Հ. Ավագյանը:

285340257_572513581199595_5636889923106812510_n.jpg (437 KB)

Վերջին նորություններ

Ողբերգական վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ կա զոհ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ...
- Advertisement -

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել նրա դիմումի մասին, որը ներկայացնում...

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հերոս Արարատ Մակարյանի նվիրված միջոցառմանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մասնակցել է Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում տեղի...

Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ոստիկանության պետի հրամանով, հունիսի 25-ի գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտում խստացված ռեժիմով հատուկ միջոցառումները շարունակվել են։ Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է Ստեփանակերտում խստացված...

Կապակցված նորություններ