Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինԱրցախում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում, 4 ամսական փոքրիկի...

Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում, 4 ամսական փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:Արցախի Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009