34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

Արցախցու համար, հայ ազգի համար յուրաքանչյուր սանտիմետրը թանկ է՝ անկախ նրանից՝ դա ռազմավարական բարձունք է, թե գյուղատնտեսական հող

- Advertisement -

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

Պարոն Գալստյան, Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ։ Ո՞րն է ձեր տեսակետը այս զարգացումների վերաբերյալ։

Նախ թույլ տվեք ձեր ձևակերպման հետ չհամաձայնել, դա կոշտ հայտարարություն չէր, դա այն հայտարարությունն է, որը ոչ միայն ապրիլի 14-ին է հնչել, այլ սկսած 1994 թվականից բոլոր բանակցային սեղաններին խոսվում էր Արցախի ինքնորոշման, տարածքային ամբողջականության մասին։ Եվ ոչ մի արցախցու համար չի կարող ընդունելի լինել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե այդ նշաձողը պետք է իջեցվի։ Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը համարժեք, ինչ-որ տեղ նաև մեղմ հայտարարություն էր, որովհետև եթե մենք փորձենք որևէ նշաձող իջեցնել, կորցնելու ենք Արցախը, և դոմինոյի էֆեկտով կործանելու ենք նաև Հայաստանը։

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Արցախի հարցը տարածքային հարց չէ, Արցախի ժողովրդի իրավունքների հարց է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Երբ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի օգոստոսին ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Արցախի ժողովրդի անվտանգությո՞ւնն ի նկատի ուներ, թե՞ տարածքը։ Արցախն ինքնորոշվել է պետաիրավական հայկական տարածքներում, Արցախն ունի Սահմանադրություն, որտեղ բոլոր մանրամասները կան՝ թե տարածքային ամբողջականության մասին, թե ժողովրդի ինքնորոշման, ժողովրդավարական երկիր լինելու մասին։ Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև բոլոր այն իշխանավորները, ովքեր խոսում են Արցախի մասին, պետք է առաջին հերթին հարգեն Արցախի Սահմանադրությունը։ Եվ հարգելով Սահմանադրությունը՝ իրենց բոլոր ելույթները պետք է կառուցեն՝ ելնելով հենց Սահմանադրությունից։

Այսօր դեօկուպացիայի հարցրերը կարծես հետին պլան են մեղվել, ի՞նչ քայլեր պետք է անել այդ ուղղությամբ։

44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պատերազմական գործողություններով կարողացել էր զավթել ընդամենը 2000 քառակուսի կիլոմետր, իսկ նոյեմբերի 9-ի ստորագրությամբ Ադրբեջանին նվիրաբերվել է 7000 քառակուսի կիլոմետր։ Մենք ունենք միակ լիազորված մանդատով մարմին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Երբ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն, և այդ բանակցային գործընթացում կորոշվի Արցախի ճակատագիրը, այդ ժամանակ ճիշտ դիվանագիտության արդյունքում, առանց մի փամփուշտի հնարավորություններ են լինելու հետ բերել մեր կորցրածը։

Արցախի ճանաչման հարցի ուղղությամբ ի՞նչ աշխատանք պետք է տանել։

Միակ մանդատը, որն Արցախն այսօր Հայաստանի իշխանություններին տվել է, դա Արցախի ինքնորոշման հարցը բոլոր միջազգային հարթակներում բարձրացնելն է և ոչ թե միջազգային հարթակներում այդ նշաձողի իջեցումը։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախը ճանաչելուն, երբ նախկինում այդ հարցը բարձրացվում էր, հայաստանյան իշխանությունների մտավախությունն այն էր, որ եթե Հայաստանը ճանաչեր, ապա պատերազմ կլիներ։ Եթե Հայաստանի քաղաքական դաշտում բանիմաց դիվանագետներ լինեին, պատերազմի թեժ օրերին, 7-րդ, 8-րդ, 15-րդ օրը այդ հարցը կմտցնեին օրակարգ, ինչպես դա արվեց 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։ Հարցը պետք էր օրակարգ մտցնել և պատերազմը չկանգնելու դեպքում ճանաչել Արցախը։ Բայց այդ քայլին չգնացին։ Այդ պատճառով է, որ շատերի մոտ մտահոգություն է առաջանում, որ այս ամենը պլանավորված էր, որովհետև միջազգային հարթակներում էլ այդ հարցը չբարձրացվեց։

Այո, այսօր պետք է ամեն ինչ անել՝ իրացնելու Արցախի ինքնորոշումը, որը համահունչ է բոլոր միջազգային նորմերին։ Ճիշտ մատուցելու դեպքում պետք է հասնել միջազգային ճանաչման, հետո համայն հայությամբ որոշում կկայացվի՝ Արցախը կլինի անկախ, և հայ ազգը ՄԱԿ-ում ներկայացված կլինի երկու մանդատով, թե՞ Արցախը կմիավորվի Հայաստանին։ Անկախությունը ձեռք բերելուց հետո պետք է այդ համատեղ որոշումը կայացվի։ Բայց քանի դեռ այսօր մենք չենք հասել այդ վերջնագծին՝ Արցախի ինքնորոշմանը, վաղ է խոսել ինչ-որ մեկի կազմում այս կամ այն կարգավիճակով ներգրավված լինելու մասին։

Արդեն տևական ժամանակ է՝ Բաքվի զորքերը ներխուժել են Փառուխ գյուղ և տիրացել Քարագլուխ բարձունքի մի հատվածին։ Չնայած իշխանությունների կոչերին, որ ռուս խաղաղապահները պետք է նրանց ելման դիրքեր ուղարկեն, մինչ օրս իրավիճակը չի փոխվել։ Ի՞նչ պետք է անել։

Երբ ադրբեջանցիները ներխուժեցին Շուռնուխ, Սև լիճ կամ Իշխանասար, դա ի՞նչ էր նշանակում, Հայաստանի կողմից որևէ կոշտ մեկնաբանություն չի եղել։ Եվ ցավալի է, որ Հայաստանի իշխանություններն այսօր շահարկում են միայն Փառուխի դեպքերը ու ռուս խաղաղապահների հարցը։ Իհարկե, ցավալի է, յուրաքանչյուր սանտիմետրը դա մեր հայրենիքին է, մենք ամուր ենք կանգնած մեր հողերի վրա և պահանջատեր ենք յուրաքանչյուր սանտիմետրի համար։ Արցախցու համար, հայ ազգի համար յուրաքանչյուր սանտիմետրը թանկ է՝ անկախ նրանից՝ դա ռազմավարական բարձունք է, թե գյուղատնտեսական հող։

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ