14.1 C
Yerevan
Ուրբաթ, 17 Սեպտեմբերի, 2021

Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել միկոնոսյան գերթանկարժեք հանգստավայրում լինել. տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ծախսերը փակել

- Advertisement -

ԱԺ նիստը մեկնարկեց ՀՀ օրհներգով: Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հիշեցնելով՝ հնչեց այն օրհներգը, որը Սիմոնյանը ջանադրաբար փորձում էր փոխել:

«Պարո՛ն Սիմոնյան, որպես խորհրդարանի նիստեր վարող՝ Դուք նախորդ նիստերում գերազանցել եք Ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները: Հուսով եմ, որ հետայսու այդպես չի լինի, քանի որ ենթադրվում է, որ այն օրերին ինչ-ինչ պատճառներով լարված եք եղել, իսկ հիմա, դատելով համացանցում առկա Ձեր ու Ձեր ընկերների՝ միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցների կադրերից, լարվածությունն անցած պետք է լինի»,-ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ Սիմոնյանը նշել է, որ շատ ծանր է տանում այդ ամենը:
«Բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում»,-ասաց Արեգնազ Մանուկյանը:
Այնուհետև Մանուկյանը նաև հարց ուղղեց Սիմոնյանին՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, այդ օրն Արցախ չի գնացել:
«Փոխարենը՝ մենք Ձեզ ու ՔՊ-ն ներկայացնող ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում, գերթանկարժեք հանգստավայրում ուրախ ժամանց անցկացնելիս: Ինչու՞ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան հանգիստը: Արցախ չմեկնելու պատճառն Ալիևի արգե՞լքն է ու գերի ընկնելու վա՞խը»,-ասաց նա:
Սիմոնյանն արձագանքեց՝ Արցախ մեկնել է պատվիրակություն:
Մանուկյանը շարունակեց հարցը. «Դատելով Ձեր եկամուտների հայտարարագրից՝ Դուք և Ձեր ընկերները պետք է որ չկարողանայիք այդքան թանկարժեք տեղում հանգստանալ: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում: Տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է Ձեր ծախսերը փակել, ինչը հաստատվելու դեպքում ստանում ենք դասական կոռուպցիայի դեպք»:
Սիմոնյանն արձագանքեց՝ իր մասնավոր կյանքը չի մեկնաբանում:

Վերջին նորություններ

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝...
- Advertisement -

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ընդգծում է սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և պատասխանել Քաշաթաղում անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ զորվարժությունների մասին հարցին: «Ընդհանուր...

Արցախի Խծաբերդ գյուղում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում...

Գևորգ Փարսյանը ընտրություններին կմասնակցի Շանթ Հարությունյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաեւ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող համայնքապետը...

Կապակցված նորություններ