Շաբաթ, 26 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԲախվել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի և 3 այլ մեքենաներ....

Բախվել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի և 3 այլ մեքենաներ. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com –ի հաղորդմամբ ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Տաթևիկ Ա-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության 04 բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվ են գործել նաև ապահովագրական ընկերության ներկացուցիչները։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Մնացականյանը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն է, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, և նրա ավտոմեքենան եղել է կայանված։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009