Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԲանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվում են. ինչ իրավիճակ է Ասկերանի շրջանի Փառուխում և...

Բանակցություններն ադրբեջանցիների հետ շարունակվում են. ինչ իրավիճակ է Ասկերանի շրջանի Փառուխում և Խրամորթում

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- ասված է շտաբի հաղորդագրության մեջ:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009