21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

- Advertisement -

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հանդիպման հրավերն ընդունելու համար և նշել. «Մեր գնահատականը ես արդեն հրապարակել եմ. դա այն է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվեց: Կարծում ենք, որ մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել՝ մեր համազգային, հանրային լավագույն ներուժն այդ մարտահրավերների լուծման հարցում համախմբելու և համագործակցության ուժերը մեկտեղելու, ճիշտ ֆորմատներ գտնելու ուղղությամբ:

Իհարկե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Այս ընտրությունների արդյունքում նա չի հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհարժեշտ շեմը, սակայն կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Իհարկե, վերջին ամիսներին դժվար իրադարձությունների միջով ենք անցել, բայց մենք դեռ անցյալ տարի հանդիպելու, իհարկե կարճատև, քննարկելու հնարավորություն ունեցել ենք: Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները՝ քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնավորապես, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց, որովհետև կարծում եմ, որ առավել ևս այս իրավիճակում պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու:

Չեմ կարծում, թե լավ գաղափարներ ծնվում են միայն նրանց մոտ, ովքեր ավելի շատ ձայն են հավաքում խորհրդարանական ընտրություններում: Եվ եթե քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչների կողմից այդ գաղափարները կիսելու, հաղորդակցվելու ցանկություն լինի՝ մենք պատրաստ ենք հնարավորն անելու, որպեսզի դրանք դրվեն, այսպես ասած, իրագործման հոսքագծի վրա: Այնպես որ, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»:

0STOPPED
Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է. «Պարոն վարչապետ, ընտրություններից հետո ես ինչպես շնորհակալություն հայտնեցի ժողովրդին, ընտրությունների մասնակիցներին, մեզ ձայն տվողներին, այնպես էլ ասացի, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված, մանդատը չկա, ուրեմն մենք ժողովրդի հետ չենք, չենք շփվելու: Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք»:

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ