15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Բաքվից ինքնաթիռը դատարկ եկավ, որովհետեւ գերիների հետևից չէին գնացել, այլ աշխատանքային այց էր. Արցախի ԱԻՊԾ պաշտոնյան՝ Բաքվում գտնվող հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկման ժամանակ

- Advertisement -

Մենք գերիների վերադարձի խնդրի լուծման համար պետք է անենք վերլուծություն և հասկանանք ընդհանուր ինֆորմատիվ դաշտը: Վերջին շրջանում շատ ակտիվ սկսել է մի գործընթաց, շահարկում՝ «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք գերեվարված զինվորների ծնողներին հայտարարում են՝ գնացեք ՌԴ դեսպանի մոտ, և թող նա դիմի ՌԴ նախագահին այդ հարցով, իմ կարծիքով՝ անթույլատրելի է: Եթե պատգամավորն իր քաղաքացիներին ուղղում է օտարերկրյա դեսպանի մոտ, որ նա զեկուցի իր երկրի նախագահին, նա կոմպետենտ չէ և իր տեղում չէ. ԱԺ-ում ընթացող Ադրբեջանում գտնվող հայ գերիների թեմայով քննարկման ժամանակ ասաց Արցախի ԱԻՊԾ պաշտոնյա, գնդապետ Բորիս Ավագյանը:

Նա նշեց, որ դաշնակից երկիր Ռուսաստանն ամեն ինչ անում է հարցը լուծելու համար, և անթույլատրելի է, երբ հայկական կողմից վիրավորական հայտարարություններ են հնչում ռուս պաշտոնատար անձանց հասցեին. «Ինչպես տեսանք, Ավանի փոխթաղապետ, սոցցանցերում թույլ է տալիս վիրավորել խաղաղապահների հրամանատարին և դրանից հետո չքննադատվեց, դա դժվարացնում է գործընթացը, որովհետև այն մարդիկ՝ որպես մեր դաշնակից, ամեն ինչ անում են, որ օգնեն մեզ և ստանում են այդպիսի վերաբերմունք և ոչ մեկն իշխող կուսակցությունից չհայտարարեց, որ դա անթույլատրելի է»:

Ավագյանը նշեց, որ կարևոր է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի գերիների հարցով. «Իռացիոնալ կլինի հիմա քննարկել, թե ինչի ինքնաթիռը դատարկ եկավ, դատարկ եկավ, որովհետև չէին գնացել գերիների հետևից, գնացել էին աշխատանքային այցով,  ինչ -ինչ պատճառներով ինչ -որ մարդիկ մտածել են ու հույս են ունեցել, որ վերադառնալու են գերիներով: Հիմնական խնդիրն է, որ աշխատանքային խումբ ստեղծվի, որը հասարակությանը կտրամադրի այն ինֆորմացիան, որը պետական գաղտնիք չի պարունակում, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում: Ծնողները փակում են Շիրակի մարզպետարանը և պատասխան չեն ստանում կամ ստանում են պատասխաններ, որոնք չեն իրականանում, ԱԺ-ն այն ինստիտուտն է, որ ունի իրավասություն բոլոր պետական այրերին և ուժային կառույցներին տալ հարցադրում, թե ի՞նչ ինֆորմացիա կարող են տրամադրել»:

Ավագյանը նշեց, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանից առաջարկ է եղել, որ ստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի գերիների հարցերով, այլ խմբի հետ այդ հարցով համագործակցելու առաջարկ չի եղել:

Նա ընդգծեց, որ գերիների հարցի հիմնախնդիրն այն է, որ ստեղծվի այնպիսի խումբ, որ հնարավոր է լինի կումունիկատիվ ներգրավվածություն՝ Արցախից և ՀՀ-ից և կստեղծվի հարթակ, որը քաղաքացիներին կկարողանա տրամադրել ինֆորմացիա:

Անդրադառնալով անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի այն դիտարկմանը, թե զբաղվում եք Շիրակից 62 գերեվարված հայրենակիցների խնդրով, սակայն Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ գերիների հարցը փակ է, իրենց մոտ միայն ահաբեկիչ դիվերսանտներ են, և 62 գերեվարված անձիք համարվել են ահաբեկիչ, սակայն 62 անձից 8-ը վերադարձվել են, Ավագյանը նշեց, որ եթե Ադրբեջանը  նշում է գերիներ չկան, քանի որ վերցվել են ստորագրումից հետո, իսկ այն գերիները, որոնք եղել են մինչև ստորագրումը, վերադարձել են, ապա միջազգային ատյաններին պետք է նրանք ներկայացնեն, որ եթե 62-ը ահաբեկիչ են, ի՞նչ հիմքով են 8 հոգուն հետ վերադարձրել, թող հիմքերը միջազգային կազմակերպություններին հիմնավորեն, որոնք ևս այդ հարցով պետք է զբաղվեն:

«Բոլորին հասկանալի է, որ նրանք ահաբեկիչ չեն, որովհետև այն պայմաններում, որ իրենք գերեվարվել են, ահաբեկչական գործընթաց չէր: 8 ռազմագերիների վերադարձը կատարվել է ռուս խաղաղապահների հրամանատարի ջանքերի շնորհիվ, Ռուսաստանում նրա վարած բանակցությունները գնահատվել են շատ բարձր: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է այս իրավիճակը, երբ թշնամական երկրի ղեկավարն ասում է՝ պատրաստ եմ խաղաղության պայմանագիր ստորագրեմ Հայաստանի հետ և դրա հետ մեկտեղ չի վերադարձնում գերիներին, ընթանում է կոմունիկացիաների բացման գործընթաց։ Նա պետք է հասկանա, որ կան կարմիր գծեր, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, և եթե ծնողների մեջ հույսը կտրվի, որ հարցը կարելի է քաղաքակիրթ ձևով լուծել․․․ Անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմը հնարավորինս արագ հասկանա, որ խնդրին արագ լուծում պետք է տա, որ տղաները վերադառնան տուն, դա կարող է բերել այնպիսի հետևանքների, որ նրանք չեն պատկերացնում»:

Անդրադառնալով հարցին, թե գերիների վերադարձի վերաբերյալ Ադրբեջանը նախապայմաններ դրել է արդյո՞ք, Ավագյանը նշեց, որ դա բանակցային պրոցես է, պետք է նրանք վերադառնան, և դրանից հետո մնացած հարցերը քննարկենք. «Եթե նրանք նախապայմաններ դնեն, որ սա տվեք, որ գերիներին տանք, դա բացառվող տարբերակ է, բանակցային մոտեցումը այդպես առաջ չի կարող գնալ»:

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...
- Advertisement -