15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Բաքվի դեմ պատժամիջոցներ են պետք, հայտարարություններն ազդեցություն չունեն

- Advertisement -

Հայտարարություններից բացի միջազգային կառույցները պետք է հայ գերիների հարցով սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի  խնդիրը լուծվի։Նման դիտարկում է անում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նշենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունելորով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ Այդ հայտարարությանը նախորդել էր ԵԽԽՎ նիստում հայ գերիների վերադարձի հարցի քննարկումը։«Մոնիտորինգի կոմիտեի հայտարարությունը, ինչպես նաև նախորդ հայտարարությունները, խոսում են այն մասին, որ այդ հաստատությունները կատարում են իրենց ստանդարտ կամ հերթապահ հայտարարությունները։ Մենք գիտենք, որ անգամ ավելի կոշտ հայտարարությունների որևէ ձևով չի արձագանքում Ադրբեջանը։ Թող մեզ ների Նավալնին, բայց մեկ անձի՝ միջազգային հարաբերությունների վրա չազդող մի դեպք տեսեք ինչ արձագանք է գտնում, Ռուսաստանի նկատմամբ մեկը մյուսի հետևից սանկցիաներ են ընդունում։ Ես սա որպես համեմատություն եմ բերում։ Արդյոք այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում և որն անպայման արձագանք կունենա ու շարունակություն, այն է՝ ուժի կիրառումը բոլոր այսպիսի դեպքերում, արդյոք դա այնքան չարժե՞, որ լինեն այնպիսի մոտեցումներ, որոնք կլինեն ոչ թե հայտարարություններ, այլ բավական պարզ ընդունված սանկցիաներ։ Այնպես որ, այս հայտարարություններն այդ կազմակերպությունների կողմից այն մինիմումն են, որը նրանք չեն կարող չանել՝ իրենց դեմքը պահպանելու համար։ Ադրբեջանի վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենա»,- ասաց Ալավերդյանը։ Lragir.am

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ