ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում մարտի 4-ին ադրբեջանցիները կրակոցներ էին արձակել գյուղի ուղղությամբ, ինչպես նաև բարձրախոսով սպառնացել էին բնակիչներին՝ լքել տարածքը։
Պարզելու՝ կատարվածից հետո ինչ իրավիճակ է համայնքում ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Նորշեն համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի հետ, որն ասաց՝ բնակիչները կրակոցներին սովոր են, քանի որ դրանք պարբերաբար հնչում են, սակայն բարձրախոսով սպառնալը՝ նորություն էր նրանց համար:
«2 ժամ տևել է այդ ձայնագրությունը: Մի քանի անգամ օդ էին կրակել, բարձրախոս էին դրել, որով ասում էին՝ լքեք տարածքը, մի աշխատեք։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ նոր դադարեցրել են իրենց գործողությունները»,- ընդգծեց նա։