10.1 C
Yerevan
Երեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2022

Բրյուսելյան հանդիպումով մտահոգված՝ Երեւանում հանդիպումներ եմ ունեցել. Արցախի ԱԺ նախագահ

- Advertisement -

Ստեփանակերտում խաղաղ հավաք են անցկացնում՝ մտահոգ լինելով իրենց ճակատագրով». Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Նրան տեղից հիշեցրին, որ Երեւանում եւս հանրահավաք է տեղի ունենում, ինչին նա արձագանքեց.

«Այո, Հայաստանում էլ, եկեք ծափահարենք՝ մտահոգված Հայաստանի եւ Արցախի ճակատագրով: Սփյուռքին էլ ծափահարենք»:

Այնուհետեւ Արթուր Թովմասյանը անցավ իր ելույթին.

«Իհարկե, լավ է, որ մենք միասին ենք, իհարկե, հայտարարության մեջ դա ընդգրկված է, բայց արդյոք եթե Հայաստանում եւ Արցախում այլ որակի իշխանություն լինի… հեշտը ԱԺ նախագահին փոխելն է: Եթե այլ որակ կա այստեղ, որն ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ: Դուք բոլորդ իրավունք ունեք անվստահություն հայտնելու ԱԺ նախագահին:

Երբ ես ընդդիմություն էի, իհարկե, ընդդիմությունը միշտ պետք է մտածի, որ ինքն ավելի լավ որակ է, քան գործող իշխանությունը: Բայց այսօր այդ օրը չէ, այսօր ոչ մեկն աթոռից կառչած չէ: Երբ որ այս արտահերթ նիստը պետք է անեինք, ես մի քանի օր առաջ մտահոգված Բրյուսելի հանդիպումով, հանդիպումներ ունեցա Երեւանում պաշտոնատար անձանց հետ: Քիչ հետո առանց լրատվամիջոցների ես կասեմ՝ ում հետ եմ հանդիպել, ինչ եմ զրուցել:

Իհարկե, 5 կետերն ինձ հետ չեն քննարկել, որովհետեւ ես էլ ունեմ իմ 5 կետերը: Ես միշտ ասել եմ՝ Վրաստանն ու Ադրբեջանը մինչեւ հիմա սահմանազատում եւ սահմանագծում չեն արել: Աշխարհում շատ երկրներ կան, որոնք սահմանային վեճեր ունեն, նույնիսկ Չեխոսլովակիայում:

Բայց մեր թշնամին սա է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի դժվարացավ, որ Մինսկի խումբը Արցախի խնդրով զբաղվի: Արցախի խնդիրը միակն է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համարյա ունեն միեւնույն տեսակետը: Երկրորդ հակամարտությունը չկա, որ այդ գերտերությունները մոտավորապես նույն տեսակետն ունենան:

Մեր բոլորի երազանքն է տեսնել Արցախի անկախության օրը: Աշխարհի բոլոր պետություններին տարբեր ժամանակներում նամակ է գրված ԱԺ կողմից, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը:

Ի՞նչ պետք է անենք մենք. Առաջին հերթին խպահպանել քաղաքական դուխը, ոգին, որը կա: Ամեն անգամ երբ Արցախի հանրապետությունը որեւէ պատվիրակություն ներկայացնում է հայաստան աշխարհից դուրս, անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք հպարտորեն պետք է ներկայացնենք մեր պետությունը»»,-հայտարարեց Արթուր Թովմասյանը:

Անդրադառնալով «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարություններին, նա ասաց.

«Ինձ հարց են տալիս՝ ի՞նչ կարծիքի ես տիկին Հակոբյանի հայտարարությունների մասին: Ես ասում եմ՝ մտահոգված հայ կնոջ հայտարարություններ ու հարցազրույցներ են: Կան բաներ, որոնք ճիշտ են, կան բաներ, որոնց հետ համաձայն չեմ»:

Նշենք, որ նախօրեին Բրյուսել է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ տեղի է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության ն

Վերջին նորություններ

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների անկախության առաջին ամիսներին դարձել են պետական սահմաններ, քանի որ թե՛ Հայաստանը և...
- Advertisement -

Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր–Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը, որտեղ Հանրապետության առաջին նախագահը խոսում է Արցախի ու Հայաստանի նախկին...

Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զինված ուժերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 26-ին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի: «Բանակցությունները պետք է շարունակվեն»,-ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, այս մասին...

Չգիտեմ՝ որդիս զոհվել է, թե գերի է, Վերին Շորժայի ձորակում ունենք վիրավորներ, կան դիակներ, բայց ՊՆ–ն ոչինչ չի ձեռնարկում․ զինվորի հայր

13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում մեր երեխաներին գտնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ-ի...

Կապակցված նորություններ