Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձայինԳալիք երկուշաբթի ԵՄ ԱԳ նախարարները կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում

Գալիք երկուշաբթի ԵՄ ԱԳ նախարարները կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում

Եվրոպական միության 27 անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները գալիք երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին, կընդունեն Հայաստան նոր առաքելություն գործուղելու որոշում:

Այս մասին գրում է Ազատությունը։

«Այն պետք է նպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- հայտնել է Եվրամիության բարձրաստիճան անանուն դիվանագետը:

Նրա փոխանցմամբ, Եվրոպական միությունը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձություններին և միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու համար:

Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, պնդելով, թե, իբր, բողոքի ակցիայի նպատակն է «կանխել Լեռնային Ղարաբաղի տարածքում հանքերի ապօրինի շահագործումը և դրանից բխող բնապահպանական վտանգները»:

Հունվարի 20-ին լրացել է Լաչինի ճանապարհի արգելափակման 40-րդ օրը: Այս ընթացքում Արցախում ի հայտ է եկել պարենի, դեղորայքի և կենսական նշանակության այլ պարագաների սուր պակաս:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009