Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձային«Գավառի ԲԿ » ՓԲԸ տնօրեն Գարիկ Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի...

«Գավառի ԲԿ » ՓԲԸ տնօրեն Գարիկ Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ

Սիրելի կանայք,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ:Գարնանային այս գեղեցիկ տոնն աշխարհը լցնում է բարությամբ, երջանկությամբ և սիրով, քանի որ այն նվիրված է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Շնորհակալություն ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր, ներդաշնակ և բարի դարձնելու ձեր ունակության համար:Թանկագին կանայք,Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, մեր ժողովրդի և նրա ստեղծած արժեքների հարատևության, ազգապահպանության գործում: Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։ Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։Մեծ է ձեր ավանդը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, անփոխարինելի է ներուժը կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ասպարեզներում:Սիրելի կանայք,Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009