-6.9 C
Yerevan
Հինգշաբթի, 20 Հունվարի, 2022

Գեղամ Գևորգյանի «աննախադեպ» պայքարը մենաշնորհների դեմ

- Advertisement -

ՄՊՀ նախաոորգահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդես էր եկել ասուլիսով, որտեղ, ըստ էության, ներկայացրել էր տարեվերջյան ամփոփումը, այն, թե ինչպիսի արդյունք է գրանցել կառույցը հակամենաշնորհային պայքարում:

Տպավորություն է ստեղծվում, որ Գևորգյանն այս պաշտոնին նշանակվելուց իսկապես կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ մենաշնորհի մեջ որևէ վատ բան չի տեսնում: Իսկ եթե մենաշնորհը, ըստ դրա դեմ պայքարող կառույցի նախագահի, մի չքնաղ երևույթ է, հետևաբար պայքարն էլ է անիմաստ և աննպատակ: Այդ պատճառով էլ Գևորգյանի ղեկավարած կառույցն առանձնապես ջանքեր չի թափել բացահայտելու հայ օլիգարխների տասնյակ տարիներ ձգվող մենաշնորհային փոքրիկ չարաճճիությունները:

Փոխարենը` մի ամբողջ երկու դեպք է բացահայտվել կապվախ հակամրցակցային համաձայնությունների հետ: Ինչ խոսք, մեկ տարվա համար անչափ տպավորիչ արդյունք է, դա էլ կարող էր չլինել: Բայց արի ու տես, որ գները շարունակում են ռեկորդային աճ արձանագրել, արի ու տես, որ կառույցը մեկ տարվա ընթացքում դեռևս չի պարզել, թե ինչպես ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաները քաղաքացիների գրպանի հաշվին միլիարդներ վաստակեցին՝ հսկայական թվեր և գներ կրակելով: Երբ ավիատոմսերի գները մեկ օրում հասան իրենց պիկին, կառույցը նույնպես չփորձեց հասկանալ պատճառը, չնայած եղան բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ: Արդյունքում` հսկայական աշխատանք է կատարված 2021-ին՝ երկու դեպք և դեռ հարց է՝ ինչ չափով են պատժվել սպառողների շահերը ոտնահարած տնտեսվարողները: Ընդհանուր առմամբ, հայ օլիգարխների և նրանց բիզնեսների համար տարին ավելի քան բարենպաստ էր…

Վերջին նորություններ

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն.Զախարովան

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի...
- Advertisement -

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն  կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ,  ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն  ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի,...

Փարաքարի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց

Փարաքար համայնքի բնակիչների 60 տոկոսը միացել է արտահերթ ընտրություններ անցակացնելու պահանջով ստորգրահավաքին։ Այս մասին կառավարության դիմաց բողոքի ակցիաի ժամանակ տեղեկացրին համայնքի բնակիչները։ Նրանք պահանջում...

«Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դեմ պայքարը շարունակում են մնալ պատվաստումները, այս շտամը բավական վարակելիությամբ է աչքի ընկնում է և շատ երկրներում այն կտրուկ աճ է...

Կապակցված նորություններ