Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeբժշկությունԳերմանիայի իշխանությունները չեղարկում են նոր սահմանափակումների պլանները

Գերմանիայի իշխանությունները չեղարկում են նոր սահմանափակումների պլանները

Զատիկի տոնին ընդառաջ լոքդաուն հայտարարելու որոշումը սխալ է, իշխանությունները չեղարկում են նոր սահմանափակումների պլանները, այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` խոստովանելով, որ սխալի ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը։

«Ես խորապես զղջում եմ և հայցում բոլոր քաղաքացիների ներողությունը»,- այսօր հայտարարել է Մերկելը և հավելել, որ տեղյակ է՝ սահմանափակումները երկարաձգելու որոշումը բնակչության շրջանում լրացուցիչ անվստահություն է առաջացրել:

Գերմանիայում անցած տարվա դեկտեմբերին սահմանված հակահամաճարակային խիստ սահմանափակումները երկարաձգելու որոշում է կայացվել նախօրեին՝ շուրջ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում։

Կորոնավիրուսի վարակակիրների թվով Գերմանիան աշխարհում 10-րդն է՝ շուրջ 2 միլիոն 700 հազար վարակակիր, 75 հազար 200 զոհ: Մասնագետների կանխատեսումների համաձայն` Գերմանիայում լոքդաունը կարող է չեղարկվել լավագույն դեպքում աշնանը:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009