21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Դատական համակարգը նոր հաստիքներով համալրելու ծրագրի շահառուն ՀՀ քաղաքացին է. Բադասյանը՝ սպասվող բարեփոխումների մասին

- Advertisement -

Դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը ՀՀ կառավարության օրակարգում է: Առկա են օրենսդրական նախաձեռնություններ, և քննարկումներն այդ հարցով շարունակվում են Բարձրագույն դատական խորհրդի հետ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, ներկայացրեց դատաիրավական սպասվող բարեփոխումները:

-Պարոն նախարար, շատ է խոսվում դատական համակարգի բարեփոխումների, այն նոր կադրերով համալրելու գործընթացում բարեվարքության ստուգման գործիքակազմերի ներդրման մասին։ Զուգահեռ, դատական համակարգի բարեփոխումների շրջանակում, Կառավարությունը նշում է նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության հարցը։ Դատավորների սոցիալական երաշխիքների բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են նախատեսվում Կառավարության կողմից։       

-Ճիշտ նկատեցիք, որ Կառավարությունը, կարևորելով բարեվարքության ստուգմամբ դատական համակարգում իրական և շոշափելի արդյունքների արձանագրումը, դրան զուգահեռ պլանավորում է նաև դատավորների սոցիալական դրության բարելավում, այդ թվում` աշխատավարձերի բարձրացում:

Դատական համակարգի բեռնաթափման և համակարգը պրոֆեսիոնալ ու բարեվարք դատավորներով համալրելու նպատակով մի շարք քայլեր են նախաձեռնված, որոնք բոլորը դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ են նախատեսված: Այս տարի դատական համակարգը կհամալրվի 42 նոր հաստիքներով, բյուջետային համապատասխան հատկացումը արդեն իսկ առկա է: Մասնավորապես՝  նոր դատավորներ կնշանակվեն Վերաքննիչ քրեական, վարչական և քաղաքացիական դատարաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում, Սնանկության դատարանում և այլն։ Այդ հաստիքներն այս տարվա ընթացքում աստիճանաբար ավելացնելու, ինչպես նաև շենքային պայմանների ապահովման հարցերը օրեր առաջ քննարկեցինք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար պարոն Ջհանգիրյանի կազմակերպած քննարկման ընթացքում` Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ։ Դատական համակարգը նոր հաստիքներով համալրելու այս ծրագրի իրական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որովհետև դատական համակարգում նոր ու բարեվարք դատավորների ներգրավմամբ մենք նվազեցնելու ենք դատարանների ծանրաբեռնվածությունը։

Վստահ եմ՝ բոլորս ենք տեղյակ դատարանների ծանրաբեռնվածությամբ պայմանավորված դատարանում գործերի քննության ժամկետների հետ կապված խնդրից։ Այս խնդրի լուծման ուղղությամբ մեր հաջորդ քայլն ուղղված է էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը, որը լուրջ ազդեցություն կունենա դատարանում գործերի քննության ժամկետների կրճատման հարցում։ Նախատեսված գործիքների ներդրման միջոցով ընդհանուր կուտակված գործերի քանակը թե՛ առաջին ատյանի քաղաքացիական և թե՛ վարչական դատարաններում 10 տոկոսով կնվազի 2021 թվականին և 20%-ով՝ 2022 թվականին։ Բացի այդ, նշված գործիքների ներդրման արդյունքում 2021 թվականից նոր ներկայացված դատական գործերի 10 տոկոսին, իսկ 2022 թվականից՝ 50%-ին ընթացք կտրվի էլեկտրոնային եղանակով։ Սա նշանակում է, որ քաղաքացիական ու վարչական գործերով տարիներով դատարանի որոշումներին սպասողների թիվը կկրճատվի նշված չափերին համամասնորեն։

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից դատավորների աշխատավարձի բարձրացման նպատակադրմանը, ապա նորից կրկնեմ, որ այդ հարցը մեր օրակարգում է։ Մասամբ արդեն ունենք օրենսդրական նախաձեռնություններ։ Այս մասով ևս քննարկումները շարունակվում են ԲԴԽ-ի հետ․ այս հարցին ևս հուսով ենք անդրադառնալ առաջիկայում։

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ