Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԴատապարտելի է Շուշիում անցկացված Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցությանը նվիրված միջոցառումը. Արտակ Բեգլարյան

Դատապարտելի է Շուշիում անցկացված Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցությանը նվիրված միջոցառումը. Արտակ Բեգլարյան

Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահեն պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝
  1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով.40,000 տեղահանված, որից 5,000 շուշեցի զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.Նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100,000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:

 

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009