Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Դեկտեմբերի 24-ից Արցախում կարանտինը կերկարաձգվի, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ․ Արտակ Բեգլարյան

Դեկտեմբերի 24-ից Արցախում կարանտինը կերկարաձգվի, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ․ Արտակ Բեգլարյան

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնեմ, որ ԱՀ կառավարության որոշման նախագիծ է մշակվում՝ դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա:

Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից, քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ: Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն:

Ամեն դեպքում, ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը: Ես ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով: Խնդրում եմ նաև հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ, այդ թվում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը:

Ցավակցություններս այս ընթացքում կորուստներ ունեցած ընտանիքներին»:

RELATED ARTICLES

Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն...

ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական հակամարտության տարածք

Շաբաթ օրը Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ ղեկավար) հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Քեթրին Կոլոնայի հետ։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Լեհաստանի...

Էրդողանը հայտարարել է, որ Պրահայում, հնարավոր է, հանդիպի Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում նախատեսվող հանդիպումը «հնարավոր է»։ Այդ մասին նա հայտարարել...

Most Popular

ԵԱՀԿ դիտարկում է հայ-ադրբեջանական հակամարտության շրջան  առաքելությունը ուղարկելու հնարավորությունը, այդ մասին ասվում է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է ria.ru-ն: «Շաբաթ օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարար...

Recent Comments