Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeՔաղաքականությունԴուք ինձ ու իմ նախկին ամուսնու վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել....

Դուք ինձ ու իմ նախկին ամուսնու վրա կեղտոտ հոդվածներ եք տպել տվել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, երբ Ձեզ հարց են տալիս ձեր ղեկավար համակարգի կոռումպացվածության մասին, միշտ խուսափում եք հարցին պատասխանելուց, փոխարենը մեզ հիշեցնում եք ինչ-որ քրեական գործերի մասին, որոնք մեզ վրա բացվել են Ձեր քաղաքական պատվերով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Անի Սամսոնյանը:Սամսոնյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ վերջինս իր ու իր նախկին ամուսնու վրա կեղտոտ հոդվածներ է տպել տվել, երբ ինքը հարցրել է կոռումպացված համակարգի վերաբերյալ. «Դուք մեր հարցերին պատասխան չունեք: Միայն ընդունակ եք կամ կեղտոտ հոդվածներ տպել տալ մեզ վրա կամ քրեական գործեր: Պարոն Փաշինյան, ես ձեզ առաջարկում եմ մեզանից ոչ մեկին չխնայել: Կարող եք հենց այսօր ոստիկանությանը հանձնարարել, որ մեզ վրա քրեական գործեր հարուցեն: Տեսնենք ինչ կգտնեք»:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009