26.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Եթե ադրբեջանական կողմը բանակցություններով հետ չքաշվի, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի. Մարուքյան

- Advertisement -

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սահմանային միջադեպի առնչությամբ հայկական կողմի ձեռնարկած միջոցներն այս պահին համարում է ճիշտ, կարծում է՝ եթե բանակցությունները արդյունք չտան, Հայաստանն ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այս մասին ասաց մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում:«Ակնհայտ է, որ սա ճգնաժամային իրավիճակ է, ադրբեջանական կողմը, հատելով հայկական պետական սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը և հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր»,-ասաց Մարուքյանը:Ըստ նրա՝ այդ իմաստով հայկական կողմի գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: «Առաջինն այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել և հարված հասցնել: Սակայն, իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել այնտեղ, տեղակայվել են, նոր են հայտնաբերվել»,-ասաց Մարուքյանը:

Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: «Ես կարծում եմ, որ հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի, որ եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը չվերադառնա, ապա կիրառի իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ ուժ կիրառի: Սակայն, այս պահին եղած բանակցությունները և միջոցները, որոնք կիրառվում են, կարծում եմ՝ ճիշտ է, պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա ուժի միջոցը: Սակայն, հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:

ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ: «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը:

ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում:

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ