Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԵթե Բաքուն պնդում է, որ Հայաստանը տարածք ու սահման չունի, ուրեմն ինքն...

Եթե Բաքուն պնդում է, որ Հայաստանը տարածք ու սահման չունի, ուրեմն ինքն էլ չունի՝ դրանից բխող հետեւանքներով

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ ասել է, որ «պնդումն առ այն, որ սահմաններ գոյություն չունեն՝ շատ վտանգավոր է և անպատասխանատու: Այն ճանապարհ է բացում ագրեսիվ գործողությունների համար։ ԱՊՀ-ի և ՄԱԿ-ի առկա փաստաթղթերը հաստատում են այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին հայ-ադրբեջանական սահմանն արդեն իսկ սահմանագծվել է: Հետևաբար, տեղի է ունեցել ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ զորքերը պետք է դուրս գան հայկական տարածքից»:

Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւի հետ առանձին հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է նաեւ, որ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ոչ թե սահմանային միջադեպ, այլ լայնածավալ ներխուժում ՀՀ տարածք։

Մոսկվան ու Բաքուն են պնդում, որ դա սահմանային միջադեպ էր, ինչպես նախորդած ներխուժումների ժամանակ։ Մոսկվան դա պնդել է նաեւ ՄԱԿ ԱԽ-ում, տապալելով ՀՀ դեմ ագրեսիայի դատապարտման բանաձեւի քննարկումը, այդպիսով եւս մեկ անգամ հաստատելով, որ Բաքվի ներխուժումները տեղի են ունենում Մոսկվայի առաջնորդությամբ ու ռազմական-դիվանագիտական աջակցությամբ։ Դա արձանագրվել է նաեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից։ Մոսկվան չի պահանջել Բաքվի զորքերի վերադարձ ելման դիրքեր, եւ դա բնական է մեկ այլ առումով էլ՝ Ռուսաստանը տարածքներ է գրավել Ուկրաինայից ու դրանք հայտարարել իրենը։

 

clinicnacpp.ru
РЕКЛАМА
Онкоклиника «НАКФФ» в Москве
Международные протоколы
ЕСТЬ ПРОТИВОПОКАЗАНИЯ. ПОСОВЕТУЙТЕСЬ С ВРАЧОМ
Մյուս կողմից, Բաքվի ներխուժումների հարցում, ինչպես շատ այլ հարցերում, առկա է Փաշինյանի շահագրգռությունը եւ Պուտինի ու Ալիեւի հետ համակարգումը։ Դա արտահայտվում է ինչպես մարտադաշտում համարժեք հրահանգների բացառումով, այնպես էլ Մոսկվայի ու Բաքվի պահանջների օրինականացման քայլերով։ Նախօրեին ԱԺ-ում իր ելույթում, որը պարզապես հակապետական ու հակազգային գործունեության խոստովանություն էր, նա ասել է, որ Հայաստանի և «Ադրբեջանի» միջև կա սահման, որն «արձանագրված է 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագրով ու հարակից փաստաթղթերով, եւ դա չափազանց կարևոր է, որովհետև եթե չկա սահման, կարելի է ասել, որ չկա ագրեսիայի փաստ»։ Նա դրանով է բացատրել նաեւ միջազգային հանրության արձագանքը։

Ինչպես շատ այլ հարցերում, այս պարագային էլ գործ ունենք «հետնամուտքից» գործելաոճի հետ, բանակցային նյութի եւ այլ խնդիրների նենգափոխմամբ․ որպեսզի արդարացվի Մոսկվայի ու Բաքվի պայմաններով սահմանազատումն ու հայկական հողի օտարումը «խաղաղության պայմանագրով», անհրաժեշտ է ագրեսիա միջազգային համապատասխան արձագանքով, ինչն իր հերթին կրկին «հետնամուտքից» լեգիտիմացնում է գործընթացները։

Այս պնդման հիմքը Փաշինյանի՝ քաղաքական եւ իրավական հարթակներում հայկական խնդիրները քննարկելու բոլոր հնարավորությունները հետեւողական չեզոքացնելու կամ վարկաբեկելու ընդգծված քաղաքականությունն է՝ գերիների խնդրից մինչեւ Արցախի կարգավիճակ։

Եթե Բաքուն պնդում է, որ Հայաստանը չունի սահմաններ ու տարածք, դա նշանակում է, որ ինքն էլ չունի սահմաններ ու տարածք՝ դրանից բխող տարածքային, քաղաքական, իրավական եւ այլ հետեւանքներով։ Այսպիսին պետք է լիներ ինքնիշխան պետության ազգային ղեկավարության պատասխանը՝ համարժեք քայլերով։ Հայաստանը դեռ Իրանի հետ վերաձեւելու է այսպես կոչված «Ադրբեջանը», նրա հայաստանյան հանձնակատարներին ուղարկելով պատմության աղբանոցը։

Կարդացեք նաեւ՝ «Խաղաղության պայմանագրի» Վաշինգտոնյա՞ն, թե Մոսկովյան տարբերակ. Ինչ է թաքցվում «ընտրության» հետեւում

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009