Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԵթե հարկ լինի, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. ԱԳ նախարար

Եթե հարկ լինի, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. ԱԳ նախարար

Ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի սուվերեն տարածքում խորացման կամ ներթափանցման փորձերի կանխման համար գործադրված են ՀԱՊԿ և երկկողմ այլ մեխանիզմներ, քան անմիջապես զինվորական միջամտությունն է, ԱԺ ամբիոնից հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե ինչո՞ւ Ղազախստանի դեպքերի ժամանակ ՀԱՊԿ համակարգը բավական ակտիվ աշխատեց, արդյո՞ք քայլեր ձեռնարկվել են ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստան ներխուժումը կասեցնելու, նրանց ՀՀ տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ։

«Իսկ ՀՀ սուվերեն տարածքի այն հատվածում, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, դուրսբերման աշխատանքները տարվում են և ենթակա են լուծման մինչև կամ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների ընթացքում», — ասաց Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ն, ի վերջո, կազմակերպություն է, բանակ չէ։

«Եթե ՀԱՊԿ կանոնադրությունը նայեք, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, առաջին հերթին գործի են դրվում քաղաքական մեխանիզմները և միայն դրանց անհնարինության դեպքում նախատեսված են խորհրդակցություններ և գետնի վրա միջամտություն։ Մենք մինչ այժ կիրառել ենք և այժմ էլ հուսով ենք այս գործիքակազմով առաջ գնալով խնդիրը կլուծենք», — ասաց Արարատ Միրզոյանը։

5

STOPPED

Այդուհանդերձ, Միրզոյանը չբացառեց, որ եթե հարկ լինի, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին նաև կոնկրետ գործողությունների հարցով։
«ՀԱՊԿ կանոնադրությունը կա, 4-րդ հոդվածը կա, ու եթե հարկ լինի 4-րդ հոդվածով դիմել` ՀՀ կառավարությունն այդպիսի որոշում կկայացնի»,– ասաց նա։
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009