21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Եթե մարդն իրեն չի կարողանում կառավարել, ո՞նց կարող է կառավարել մի ամբողջ երկիր. Քոչարյան

- Advertisement -

«Հայաստան» դաշինքն ունի վստահություն, որ հաղթելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում և պատասխանատվություն է ստանձնելու երկրի համար: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Ըստ նրա՝ ընտրությունների ժամանակ իշխանությունը պետք է գնահատվի իր խոստումների կատարմամբ, իսկ ընդդիմությունը՝ նրանով, թե ինչ խոստումներ է տալիս և արդյոք ունի ներուժ՝ այդ խոստումները կատարելու համար: «Նույնիսկ մտածում եմ, որ ձեզ համար և հեշտ է, և դժվար գնահատել՝ այն տեսանկյունից, որ գործող իշխանության արածի և չարածի մասով բան չկա համեմատելու»,-ասաց Քոչարյանը՝ կարծիք հայտնելով, որ վերընտրվելու համար ձգտում է մի իշխանություն, որն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել:

Նա քննադատեց նաև գործող իշխանության կադրային ռեսուրսը:«Վերացրեցին մի քանի կարևորագույն նախարարություն՝ Գյուղատնտեսության նախարարությունը, Մշակույթի նախարարությունը»,-ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով 3 տարվա ընթացքում ԱԱԾ-ում 5 ղեկավարի, ԳՇ-ում՝ 4 պետի, Էկոնոմիկայի 3 նախարարի փոփոխության մասին:

Նա համեմատության համար հիշեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն աշխատել է 7 տարի, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ 8 տարի:

««Հայաստան» դաշինքը մի միավոր է, որը հայտարարում է այսօր, որ գալիս է իշխանության, ունի վստահություն, որ հաղթելու է, «կրելու» է այս ընտրությունները և պատասխանատվություն է ստանձնելու երկրի համար»,-ասաց Քոչարյանն ու հավելեց, որ իրենք ավելի լավն են լինելու իրենց փորձով, գիտելիքներով:

Քոչարյանը քաղաքացիներին առաջարկեց հիշել իրենց անցյալը՝ խոստումները կատարում են, թե ոչ: «Դաշնակցությունը մի կուսակցություն է, որն ունի ավանդույթներ, արժեքային համակարգի պահապանն է, որի հետ ես ունեմ համագործակցության երկարատև փորձ: Եվ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ծնվել է Սյունիքում, որը մեր անվտանգության սպառնալիքների կիզակետն է, տարածվում է Հայաստանով մեկ: Այս ֆորմատը պատահական ֆորմատ չէ, ցույց է տալիս, թե ինչի վրա են լինելու մեր շեշտադրումները: Մենք նպատակ ունենք ազգային պետություն կառուցելու, մենք նպատակ ունենք անվտանգության հարցերը շատ արագ կարգավորելու: Ես ունեմ այդ փորձը»,-վստահեցրեց Քոչարյանը:

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ