Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը գլխավորող Մարտուն Գրիգորյանից, որը նաև ներառված է համամասնական ցուցակի 8-րդ կետում, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ձայներ ապահովելու Արթուր Վանեցյանի հետ դաշինք կազմած «Հանրապետական» կուսակցության համար, երբ շիրակցիները միշտ մերժել են այս քաղաքական ուժին, այն բոլոր տեսակի ընտրություններում գրեթե ձայներ չի հավաքել Շիրակից։ «Եթե ձեր ասած տեսանկյունից վերցնենք, իհարկե, շատ դժվար է, բայց այսօր ո՞ւմ դիրքերն են ավելի լավը, քան «Պատիվ ունեմ» դաշինքի։ Այսօրվա դրությամբ բոլորն ունեն խնդիրներ․ Ռոբերտ Քոչարյանի հետ ուրիշ խնդիրներ են կապում, Արթուր Վանեցյանի հետ ուրիշ խնդիրներ, երկրում տիրող այս իրավիճակը, դժվարությունները կապված են Նիկոլ Փաշինյանի հետ։ Այսօրվա դրությամբ չկա մեկը, որ խնդրահարույց չլինի։ Մենք այսօր այդ ուղղությամբ չպիտի առաջնորդվենք։ Ես 2017 թվականին առաջադրվել եմ «Հանրապետական» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով, հիշո՞ւմ եք ինձ ընտրություններից հետո հարցրել են՝ փոշմանե՞լ եք, թե՞ չէ, ես պատասխանել եմ՝ ոչ, չեմ փոշմանել, որովհետև իմ մասնակցությունը տվյալ ժամանակահատվածում ինքնանպատակ չի եղել։ Իմ խնդիրը իմ մարզն է, իմ քաղաքն է, ՀՀԿ-ն այդ ժամանակ ուներ իշխանություն, ես համագործակցել եմ, որպեսզի կարողանամ պետության, կառավարության հնարավորությունները բերել, ծառայեցնել Գյումրի քաղաքին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/06/04/1195864/
© 1998 — 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից