29.1 C
Yerevan
Շաբաթ, 28 Մայիսի, 2022

Եղցահողից ՊԲ զինծառայողները դուրս են բերվել, գյուղը պաշտպանող չկա, իսկ ադրբեջանցիները դիրքավորվում են. գյուղապետ

- Advertisement -

Գյուղի պաշտպանությունն այս պահին հանձնված է ռուս խաղաղապահներին, սակայն մեր զինծառայողների հեռանալուց հետո ռուսները մեկ ժամ մնացել են, իրենց դրոշը թողել դիրքում և հեռացել, գյուղն այս պահին անպաշտպան է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:

«Մեր զինծառայողներին դիրքերից երեկ են իջեցրել, ռուս խաղաղապահների ներկայությամբ, մեզ տեղեկացրել են, որ իրենք են իրականացնելու պարեկային ծառայություն: Դա նշանակում է, որ շուրջօրյա չեն հերթապահելու, հերթապահությունը կազմակերպելու են շրջայցերով: Մենք խնդրել ենք, որ հերթապահությունը լինի շուրջօրյա, սակայն այս պահի դրությամբ դեռ նորություն չկա»,– ասաց նա:

Հարցին՝ ինչ պատճառաբանությամբ են ՊԲ զինծառայողներին հեռացրել դիրքերից, գյուղապետը պատասխանեց. «Մեզ ասացին, որ պայմանավորվածություն է եղել երկու կողմերի միջև, որ ադրբեջանական կողմը 3 կմ հետ պետք է քաշվի իր զբաղեցրած դիրքերից, հայկական կողմն էլ պետք հանի մեր զինծառայողներին, իսկ սահմանը պետք է հսկեն ռուս խաղաղապահները: Փաստորեն միայն մենք ենք կատարել մեր պայմանավորվածությունը, որովհետև ո՛չ խաղաղապահները կան, ո՛չ էլ ադրբեջանցիները հետ են քաշվել: Ավելին՝ այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը խրամատավորվում է, մեկ ժամ առաջվա դրությամբ ինժեներական աշխատանքներ էին կատարում»:

Արտակ Հակոբյանը նշեց, որ գյուղի բնակելի տներից ադրբեջանական կողմից հեռավորությունը 3 կմ է:

Հարցին՝ որքան բնակիչ կա գյուղում այս պահին, գյուղապետը պատասխանեց. «Այս պահին գյուղում կա 45 ընտանիք, 140 բնակչությամբ: Պատերազմի օրերին անգամ բնակչությունը մնացել է գյուղում, տեղահանություն բացարձակապես չի եղել»:

Վերջին նորություններ

Այսօր առավոտյան մոտ տասը տղամարդ ներխուժել են Պավլիկ Մանուկյանի տուն և առևանգել նրան. Փոստանջյան

Այսօր առավոտյան, ժամը 06:30-ին թվով տասը տղամարդը, որոնցից հինգը ոստիկանանի համազգեստով,  ներխուժել են պաշտպանյալիս` Պավել Մանուկյանի տուն և արևանգելով նրան տարել են անհայտ ուղղությամբ:...
- Advertisement -

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,...

Արցախի նախագահն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Նախագահ Հարությունյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած...

Մոսկվայում կայանալիք հանդիպման օրակարգը սահմանազատման հետ կապ չունի. Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին...

Կապակցված նորություններ