34.1 C
Yerevan
Ուրբաթ, 19 Օգոստոսի, 2022

ԵՄ դեսպանը բոլոր կողմերին կոչ է անում Հայաստանում չլարել ներքաղաքական իրավիճակը և ձեռնպահ մնալ ատելության խոսքից

- Advertisement -

Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:Մենք մշտապես աջակցել ենք արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը, ինչի նպատակով երկարաժամկետ ու կարճաժամկետ աջակցություն ենք տրամադրել: Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ Հայաստանը վերջին տարիներին գործադրել է ժողովրդավարական գործընթացների առումով, նաև շատ կարևոր է,որ  քաղաքական ղեկավարությունը հանձնառու է շարունակել սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսված են դատաիրավական բարեփոխումների  2019-2021 թվականների ռազմավարությամբ»,- ընդգծեց Վիկտորինը:ԵՄ դեսպանի խոսքով՝ անկախ դատական համակարգը ժողովրդավարական երկրում երաշխավորն է մարդկանց իրավունքների և ազատությունների, ուստի Սահմանադրական դատարանը կարևոր դերակատարում ունի ամրապնդելու հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ:«Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝  նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը,  իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»,- ասաց Վիկտորինը:ԵՄ դեսպանը շատ է կարևորում, որպեսզի Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Պետք է դատապարտվի ցանկացած բռնություն:Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»,- եզրափակեց Վիկտորինը:

Վերջին նորություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքեր են բացահայտվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման...
- Advertisement -

Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով.Դավիթ Բաբայան

«Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք...

Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետ

Քաշաթաղի (Բերձոր, Աղավնո, Սուս) բնակավայրերի բնակիչները, հիմնականում, Ադրբեջանի տարբեր բնակավայրերից (այ թվում՝ Սումգայիթ, Բաքու և այլն) նախկինում բռնագաղթված անձինք են, և ստացվում է, որ...

Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան

Տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է...

Կապակցված նորություններ