Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԵՄ-ն արձագանքել է հունական կղզիների հետ կապված Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

ԵՄ-ն արձագանքել է հունական կղզիների հետ կապված Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

Եվրամիությունն արձագանքել է հունական կղզիների զինման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ ասվում է, որ Չավուշօղլուի հարցազրույցում օգտագործած հայտարարությունները կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը որոշ կղզիների նկատմամբ և այդ հայտարարությունները որակում են որպես «վնասակար»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Չավուշօղլուի խոսքերը հակասում են նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու Եվրոպայի խորհրդի ջանքերին։

«Հունաստանի ինքնիշխանությունն այս կղզիներում չի կարող կասկածի տակ դրվել: Թուրքիան պետք է հարգի դա, խուսափի այս համատեքստում սադրիչ արտահայտություններից ու գործողություններից, հստակ պարտավորվի բարիդրացիական հարաբերություններ հաստատել և ձգտի բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով»,- Իր հայտարարության մեջ ասել է Ստանոն:

Հայտարարության մեջ նաև հիշեցվել է, որ պետք է հարգել միջազգային պայմանագրերը։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն պնդել էր, որ Աթենքը խախտել է Լոզանի և Փարիզի համաձայնագրերը:

Չավուշօղլուի հայտարարություններին նախորդ շաբաթ արձագանքել էր նաեւ Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նախարարության խոսնակ Ալեքսանդրոս Պապայոաննուն իր հայտարարության մեջ նշել է, որ իրենք ամբողջությամբ հերքում են թուրքական իշխանությունների վերջին մեղադրանքները Էգեյան ծովի կղզիների հասցեին։

Խոսնակն ընդգծել էր, որ մեղադրանքները ոչ միայն հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, այլև դուրս են գալիս պարզ ողջախոհության սահմաններից։

«Հունաստանի դիրքորոշումն այս հարցում բազմիցս և հրապարակայնորեն արտահայտվել է»,- ասել էր նա։

Հայտնել էր նաև, որ Աթենքը Հունաստանի մշտական ներկայացուցչի միջոցով նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այդ թեմայով:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009