Կիրակի, 27 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԵՄ-ն նախատեսում է առաջին փուլով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել շուրջ 40 դիտորդների

ԵՄ-ն նախատեսում է առաջին փուլով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել շուրջ 40 դիտորդների

Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։  ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։ «Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի»,- ասել է նա։

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն նշել է, որ առաջին փուլում շուրջ 40 դիտորդներ կտեղակայվեն։ Նա նաև հայտնել է, որ առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009