Ուրբաթ, 25 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԵռօրյա մարտեր Սոթքից Գորիս սահմանագոտում. Երևանը հաղորդել է 207 զոհի և անհետ...

Եռօրյա մարտեր Սոթքից Գորիս սահմանագոտում. Երևանը հաղորդել է 207 զոհի և անհետ կորածի մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին Ադրբեջանում տեսակցել է սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված հայերին, որոնց գերեվարումը հաստատել է Բաքուն, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանում պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։

Նա առանց թիվ հրապարակելու հավելեց` օգնել են նրանց կապ հաստատել ընտանիքների հետ։

Պաշտոնական տվյալներով` վերջին արյունալի մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։

Ադրբեջանի զինված ուժերի` միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները պետք է արժանանան համապատասխան գնահատականի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որ Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, Ռոզմարի ԴիԿարլոյին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։

Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար, ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Կենտրոնական հրամանատարական կետում անցկացրած խորհրդակցության ժամանակ հրամայել է իր ենթականերին «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009