Շաբաթ, 28 Հունվարի, 2023
HomeԻրադարձային«Երեխաները ենթարկվում են թրաֆիքինգի». ի՞նչ է կատարվում Արմավիրի մարզում

«Երեխաները ենթարկվում են թրաֆիքինգի». ի՞նչ է կատարվում Արմավիրի մարզում

Այսօրվանից երեխաները դպրոց չեն գնալու, մինչև որ մեր հարցին լուծում չտրվի: Դպրոցը բաց է, տնօրենն ու ուսուցիչները այնտեղ են, սակայն 200 աշակերտից այսօր բացակայել է 168-ը: Այս մասին ասաց Արմավիրի մարզի Երասխահուն համայնքի բնակիչ Տիգրան Փանոսյանը՝ հավելելով, որ չեն ուղարկի այնքան ժամանակ, մինչև իրենց հարցը չլուծվի:

Նա նշեց, որ ունեն մի քանի պահանջ և քանի որ իրենց ճանապարհ փակելուց հետո հարցը չի լուծվել, հիմա էլ գնում են այս քայլին. «Առաջինը պահանջում ենք՝ մշակութային տարածքն ամբողջովին վերադարձնեն մեզ, ոչ թե մի տարածք տան ու ասեն՝ այստեղ դրեք զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը: Իրենք այնպիսի մի տարածք էին հատկացրել մեզ, որ երբ զոհված տղաների հարազատները տեսան, սկսեցին լաց լինել. այսպես ասեմ՝ տրամադրել էին կոյուղու տարածք: Իսկ հաջորդ պահանջն այն է, որ համայնքի ղեկավար նշանակեն այն մարդուն, որին մենք ենք ընտրել, ոչ թե նախկին գյուղապետին, որը չունի բարձրագույն կրթություն»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին:

Վերջինս պնդում է, որ նախկին գյուղապետ Արմեն Ավետիսյանը նրանց ասել է, թե մշակութային համալիրի մի տարածքն ինքն է սեփականաշնորհել: Հիմա էլ, երբ հայտնի դարձավ՝ նախկին գյուղապետը դիպլոմ չունի, որոշել են ֆիկտիվ մեկին նշանակել, սակայն համայնքի կառավարումը շարունակի Արմեն Ավետիսյանը.

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009