21.1 C
Yerevan
Ուրբաթ, 30 Հուլիսի, 2021

Երեխան վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ՝ Պապիկյանի մեքենայի հարվածից տուժածի վիճակից

- Advertisement -

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ հունիսի 16-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային, որում գտնվել է 14-ամյա տղան. նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու նպատակով Lratvutyun.amը կապ հաստատեց Արարատ մարզի հիվանդանոց, որտեղից ասացին, որ Թ. Հ.-ին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր. «Երեխայի մոտ գանգուղեղային տրավմա է եղել, հիմնականում ստացել է գլխի վնասվածք, տեղափոխվել է Երևան՝ հետազոտություն անցնելու նպատակով»,- ասացին հիվանդանոցից:

Զրուցեցինք նաև «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի հետ, որն ասաց՝ երեխան իրենց մոտ է տեղափոխվել դեռ երեկ, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Երեխան ունի զուգակցված վնասվածքներ՝ դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի և թոքերի սալջարդ, ողերի և կոնքի ոսկորների կոտրվածք, անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները կատարվել են, երեխան վիրահատվել է: Այս պահին երեխան գտնվում է վերականդանացման բաժանմունքում: Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասաց նա:

Զվարթ Պետրոսյան

Վերջին նորություններ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է Գեղարքունիքի և Երասխի ուղղություններով

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ...
- Advertisement -

Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են

Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց...

Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մասնակցել են ծովակալ Հովհաննես (Իվան) Իսակովի հիշատակին նվիրված ակցիային: 25 հուլիսի, 2021, 17:02 Ռուս խաղաղապահներն Արցախում հարգել են Ծովակալ Իսակովի հիշատակը Ռուս...

Ստեփանակերտում կայացել է նահատակված հերոսների հիշատակին նվիրված հուշ-երեկո կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ

Նախօրեին «Վալլեքս Գարդեն» համալիրում համանուն ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել համերգ, որը նվիրված էր արցախյան 44֊օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: 25 հուլիսի, 2021, 14:24 Ստեփանակերտում կայացել...

Կապակցված նորություններ