27.1 C
Yerevan
Երկուշաբթի, 21 Հունիսի, 2021

Երեւանում կոնսենսուս է ձեւավորվել գլխավոր հարցի շուրջ. Բաքուն ճանաչեց Երեւանի իրավունքը

- Advertisement -

«Քննարկումը», որը ծավալվել է Հայաստանում Նոյեմբերի 9-ի եռակողմի հավելվածի նախագծի «արտահոսքից» հետո, ցույց տվեց, որ նույնիսկ նողկալի բազարներում, որոնց մեջ ընկղմված է հայկական ներքաղաքական «պայքարը», կան կարմիր գծեր: Հայաստանում ոչ մի կուսակցություն չդիմեց Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով ստորագրել մի փաստաթուղթ, որը, ըստ էության, ճանաչում է 2020-ի պատերազմի արդյունքները և Արցախի կորուստը: Իշխող կուսակցությունը, չնայած «փաստաթուղթը ստորագրելու» մասին Փաշինյանի խոստմանը, նույնպես չի պնդել ստորագրել այն:

Հայաստանում հիմնական հարցի շուրջ քչից-շատից ձևավորվել է կոնսենսուս. չի կարելի է ստորագրել մի փաստաթուղթ, որը կայրի բոլոր կամուրջները: 1994-ին Բիշքեկի արձանագրության ստորագրումից հետո 26 տարի շարունակ Բաքուն չի ստորագրել ոչ մի փաստաթուղթ, որի տակ կլինեին Բաքվի, Երևանի և հատկապես Ստեփանակերտի ստորագրությունները:

Այժմ Բաքուն և Մոսկվան փորձում են ստիպել Հայաստանին ստորագրել այդ փաստաթուղթը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Փաշինյանի հետ հանդիպումից հետո զանգահարել է Ալիևին, ով հավաստել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակումությունը, «բայց Երևանը չի արձագանքել այդ կոչին»:

Այս հարցի շուրջ Երևանում միակարծիք են. ոչ մի փաստաթուղթ: Ավելին, Փարիզում Նիկոլ Փաշինյանը եռակողմ հայտարարությունն անվանեց «մի թուղթ, որը չի լուծել խնդիրները»: Բաքուն և Մոսկվան Երևանում չեն գտել մի ուժ, որի վրա հիմնվելով ՝ կարողանան հասնել Հայաստանի կապիտուլյացիայի ստորագրմանը: Հենց սա է, որ ստիպում է Բաքվին և Մոսկվային կոշտացնել մեթոդները, անցնել բացահայտ շանտաժի, մտցնել օկուպացիոն զորքեր և իրականացնել դիվերսիոն աշխատանք հայ հասարակության մեջ: Բայց նույնիսկ Հայաստանի ամբողջական օկուպացիան չի կարող հանգեցնել նրա ինքնիշխանության և իրավունքների օտարմանը: Ինքը Ալիեւը նույնպես խոստովանում է, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը որպես «Ադրբեջանի մաս», հաղթանակի մասին խոսք լինել չի կարող:

Եվ չնայած նախընտրական քարոզչության շրջանակներում այդ թեմաներին անդրադառնում են հազվագյուտ ուժեր, սակայն նույնիսկ վճարովի և համոզված գործակալները ներկայում վախենում են բացահայտ սատարել Ռուսաստանի ծրագրերին: Ռուսաստանի ծրագրերին աջակցելը դարձել է ազգային դավաճանության համարժեք քաղաքականություն, և դա այն է, ինչին հասավ Ռուսաստանը Կոպիրկինի հռչակած «փափուկ ուժով»:

Մենք ոչ ոքի չենք կարող միջանցք տալ, ասել է Սերժ Սարգսյանը. «Տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հետ կապված խնդիր չկա, բայց ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Այսինքն՝ մենք պարտավոր ենք նրանց միջա՞նցք տալ: Ո՞ր փաստաթղթով, ի՞նչ պայմանավորվածությամբ, ու՞մ վերահսկողության տակ է լինելու: Ինչպե՞ս կարող ենք տարածքի մի մասն առանձնացնել ու ասել. մենք այս մասը փոխանցում ենք ուրիշի վերահսկողությանը: Սա բացառվում է»:

Հրաժեշտի հանդիպմանը Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանը ուշագրավ հայտարարություն արեց. «Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները հասկացել են, որ Հայաստանը չի պարտվել, Արցախը չի պարտվել, հայությունը չի պարտվել: Թշնամին նույնպես դա հասկացել է»:

Վերջին նորություններ

Փաշինյանն ուղիղ եթերում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ՔՊ գրասենյակ այցելած Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերով դիմում է ընտրողներին:
- Advertisement -

Տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է»․ տվյալներ

Բազմաթիվ տեղամասերում ԲՀԿ-ն բացարձակ առաջատար է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ներկայացնելով տվյալներ տեղամասերից։

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրողների թիվը

2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 անձից քվեարկությանը մասնակցել են 1,281,174 անձ, ընդհանուր ընտրողների 49,4 %-ը: Տվյալները...

«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել թոռնիկի հետ: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ընտրությունը կատարել է դեռևս 33 տարի առաջ....

Կապակցված նորություններ