15 C
Yerevan
Երեքշաբթի, 11 Մայիսի, 2021

Երևանի մանկապարտեզներից մեկի 3 սանի մոտ Էշերիխիոզ է հայտնաբերվել. ՀՀ ԱՆ

- Advertisement -
Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ (1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան): Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-39oC ջերմություն: Լաբորատոր հետազոտության նպատակով ստացիոնարում վերցված կղանքի մանրէաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է E.Coli, վերջնական ախտորոշում է դրվել՝ «Էշերիխիոզ»:Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները հաճախում են Երևանի «N» մանկապարտեզ, նույն մանկապարտեզ հաճախող ևս 3 երեխա՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով, գտնվում են տանը: Մանկապարտեզում նույն ախտանշաններով հայտնաբերված ևս մեկ երեխա մեկուսացվել է:
Մանկապարտեզի շրջակա միջավայրի մակերեսներից վերցվել է ախտահանման որակի 67 նմուշ, ջրի մանրէաբանական հետազոտության նպատակով՝ 2 նմուշ, ինչպես նաև սննդամթերքի` 7 նմուշ (ոսպով ապուր, վարսակի շիլա, մսով ապուր, հավի մսով փլավ, մակարոնով փլավ, կարտոֆիլի խյուս, կաթնով):
Բոլոր աշխատակիցները (10) նմուշառվել են լաբորատոր հետազոտության նպատակով, ինչպես ստաֆիլակոկակրության, այնպես էլ մանրէակրության վերաբերյալ: Մանրէաբանական լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառվել են նաև մանկապարտեզի սաները (53):

Վերջին նորություններ

- Advertisement -

Գարիկ Սարգսյանի հրամանով անհիմն ազատում են աշխատանքից․ բուժհաստատության տնօրենն ահազանգում է

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն որոշում է կայացրել աշխատանքից անհիմն ազատել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին։...

Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել․ Դավիթ Համբարձումյան

«Իմ եղբոր մասնակցությամբ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ոչ ձեր կողմից նշված համայնքում, ոչ էլ Մասիս քաղաքում։ Հրապարակված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին Irakanum.am-ի հետ...

Կապակցված նորություններ