Հինգշաբթի, 24 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձային«Երևան» ՋՕԸ շահագործվում են 54 կմ միջտնտեսային ջրանցքներ և 415 կմ երկարությամբ...

«Երևան» ՋՕԸ շահագործվում են 54 կմ միջտնտեսային ջրանցքներ և 415 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցեր.ՋՕԸ տնօրեն Սամվել Մելքոնյան

«Երևան» ՋՕԸ-ընկերության տնօրեն Սամվել Մելքոնյանը Lratvutyun.am կայքի հետ զրյուցում,անրադարձավ Ջրաշեն համայնքում կառուցվող ոռոգման ջուր մատակարարող գծի շինարարական աշխատանքներին իրականացվում է Արաբկիրի ջրանցքի վթարի վերացում ”Երևան” ՋՕԸ-ն ոռոգման ջուր է մատակարարում Երևան քաղաքի տասը վարչական շրջաններին և Մասիսի խոշորացված 16 համայնք Արարատի մարզի Բարձրաշեն համայնքին։ Մենք սպասարկում ենք 6450 ջրօգտագործողների, որոնց կողմից մշակվում է 3075 հա հողատարածք, նրանց թվում են իրավաբանական 930 և ֆիզիկական 2145 անձինք։ Ընկերության կողմից շահագործվում են 54 կմ միջտնտեսային ջրանցքներ և 415 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման ցանցեր, ինչպես նաև 10 պոմպակայաններ և 5 խորքային հորեր։Մենք հիմնականում օգտվում ենք “Սևան-Հրազդանյան-ջրառ” ՓԲԸ-ից, Ստորին Հրազդանի, Արտաշատի, Նորքի, Նորագավիթի, Հին-Դալմայի ջրանցքներից, Երքաղխորհրդի դյուկերից, Արաբկիրի ջրատարից, ինչպես նաև Ազատի 2-րդ և Ազատի 3-րդ աստիճանի պոմպակայաններից։ Երևանը հարուստ է կանաչ գոտիներով, անընդհատ գեղեցկանում և  ինչն ուրախալի է և գովելի։ Երևանի քաղաքապետարանը բավականին պահանջկոտ է վերաբերում մեր աշխատանքին, սակայն մենք դրանից միայն ուրախ ենք, քանի որ մենք էլ ենք ձգտում առավելագույնս լավ աշխատել, իսկ իրենք  գնահատում են դա։Մեր փոխհարաբերությունները բաժանորդների հետ բարձր հիմքերի վրա է դրված, աշխատում ենք շփման պայմաններում, մեր կողմից նրանց նկատմամբ մշտապես դրսևորվում է փոխըմբռնված գործնական հարաբերություններ ձևավորված եթե փոքր-ինչ ուշացնում են վճարումները, ապա գտնում ենք փոխշահավետ լուծումներ և ամեն ինչ անում ենք համատեղ արդյունավետ աշխատանքի համար,ասաց Երևան ՋՕԸ տնօրեն Սամվել Մելքոնյանը։

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009