Չորեքշաբթի, 1 Փետրվարի, 2023
HomeԻրադարձայինԵրևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է...

Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում:

 shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի  տարբեր մակնիշի ավտոմեքենաներ:

Ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն  ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի  անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:

Հրշեջ-փրկարարները այդ մի քանի կիլոմետրանոց  հատվածը ճանապարհային ոստիկանների ու Հրազդանի բժիշկների  հետ ոտքով շրջում են, անհրաժեշտության դեպքում հոսանքազրկում են ավտոմեքենաները, փակում բագազաբալոններն ու պարզում՝ վիրավորներ կան թե ոչ:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ, եթե ժամանակին ճանապարհն սպասարկող ճանշինը մշակեր մերկասառույց ճանապարհը, իսկ որոշ վարորդներ էլ ավտոմեքենաների տակ ունենային ձմեռային անվադողեր, ապա այս շղթայական վթարը տեղի չէր ունենա:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009