Ուրբաթ, 3 Փետրվարի, 2023
HomeՔաղաքականությունԶախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել

Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել

 Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա խաղաղություն և համբերություն է մաղթել Հայաստանին և Ադրբեջանին` հակամարտության կարգավորման գործում:
«Ցանկանում եմ համբերություն Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաեւ բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց, ովքեր անմիջականորեն վերահսկում են իրավիճակը»,- ասել է  Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե բոլոր կողմերը առավելագույն ջանքեր գործադրեն:
Նա արձանագրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են, և Երևանը ու Բաքուն պահպանում են իրենց հանձնառությունը՝ դրույթները անվերապահորեն պահպանելու հարցում:
RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009