Շաբաթ, 26 Նոյեմբերի, 2022
HomeԻրադարձայինԶարմանալի է, բայց մենք դա անում ենք. Պուտինը հայտնել է՝ ՌԴ-ն կատարում...

Զարմանալի է, բայց մենք դա անում ենք. Պուտինը հայտնել է՝ ՌԴ-ն կատարում է Եվրոպային էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները

Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորությունները: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք անբարյացակամ քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ապա մենք լավ գիտենք, որ նրանք կոչ են անում իրենց քաղաքացիներին ձգել գոտիները, տաք հագնվել»,- նշել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը նշել է՝ այն ամենը, ինչ պետք է մատակարարեն, մատակարարում են ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի այլ տարածաշրջաններում:

Նախագահը հատուկ ընդգծել է այն փաստը, որ Ուկրաինայի գազահաղորդման համակարգը  ամբողջությամբ բեռնված է Եվրոպա գազի մատակարարման ռուսական պայմանագրերով։

«Նույնիսկ մեր պայմանագրերով Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը հարյուր տոկոսով բեռնված է: Զարմանալի է, բայց դա փաստ է, մենք դա անում ենք», — ասել է նա:

RELATED ARTICLES

Most Popular

Recent Comments

Բջջային՝ 099410009, 095510009