Չորեքշաբթի, 5 Հոկտեմբերի, 2022
Home Իրադարձային Զորավարժություններն ավարտվում են. ռուսական կողմը որոշում ունի

Զորավարժություններն ավարտվում են. ռուսական կողմը որոշում ունի

Ռուսաստանն ու Բելառուսը փետրվարի 20-ին կավարտեն համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:  РИА Новости գործակալությունը, իր հերթին, հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ Բելառուսում ռուսական զորքերի գտնվելու ժամկետի երկարաձգման հարց օրակարգում չկա։

Եվ չնայած ամերիկյան կողմից հնչող մեկնաբանություններին, թե Ռուսաստանի Դաշնությունը կարող է ներխուժել Ուկրաինա, Մոսկվան հերքում է  նման հարձակման պլանավորումը։ Ռուսաստանը վստահեցնում է, որ զորավարժությունների ավարտից հետո իր զորքերը կվերադարձնի մշտական տեղակայման վայրեր:

ՄԱԿ-ում այս մասով նաեւ ելույթներ են եղել եւ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հայտարարել է, թե Ռուսաստանի վրա պատասխանատվությունը տեղափոխելու փորձերն ուժ և հիմք չունեն: Իսկ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտնել է, թե Ուկրաինան հավատարիմ է մնում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով:

Եվ չնայած այս ամենին, տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ուկրաինացի զինվորականների և Դոնբասի ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգությունը սաստկացել է,  անգամ նշվում է այն մասին, որ արկերից մեկը դիպել է մանկապարտեզի շենքին։ Այդ պահին այնտեղ երեխաներ չեն եղել, սակայն երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.

RELATED ARTICLES

Ես մեկնում եմ Պրահա, որտեղ հանդիպում եմ ունենալու Թուրքիայի նախագահի հետ, ինչպես նաև Ալիևի, Մակրոնի ու ԵՄ խորհրդի նախագահի․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունանա երեք երկրի ղեկավարի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ՝ Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեկնում...

Մեծ քանակությամբ ապօրինի զենք է ներկրվել Իրան․ ի՞նչ սպասել Թեհրանի և Բաքվի համատեղ զորավարժանքից

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեին օրերս հայտարարեց, թե չի կասկածում, որ Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ն և Իսրայելը: Նա...

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ.Վալոդյա Գրիգորյան

Սիրելի ուսուցիչներ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա` ուսուցչի տոնի առթիվ։ Դուք ձեր անմնացորդ նվիրվածությամբ կատարում եք շատ դժվարին, բայց շատ պատվաբեր առաքելություն` կրթել...

Most Popular

Կանգնե՛նք Հերոսի կողքին, ով մեր կողքին էր Հայրենիքի փրկության ժամին. դրամահավաք՝ հաջակցություն լեգենդար հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի

Անահիտ Մարտիրոսյանը Արցախյան պատերազմի բովով անցած ազատամարտիկ է, եղել է «Անահիտ» ջոկատի հրամանատարը, պահեստազորի փոխգնդապետ է։ 1992-1994 թթ․ մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական...

Recent Comments